Թևան Պողոսյան. «Մենք պետք է ադրբեջանական մամուլին պրովոկացիաների ենթարկենք»
ИНТЕРВЬЮ
Ադրբեջանական մամուլը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել: Օրերս լուրեր էին տարածել այն մասին, թե ՀՀ ԶՈՒ նախկին սպան ցանկանում է անցնել Ադրբեջան, քանի որ նրա ընտանիքին ՀՀ–ում ճնշում են:
Նշենք, որ իրավիճակի շուրջ հարցազրույց է տվել նախկին սպայի կինը, ով հերքել է տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ–ում իրենց ընտանիքին փորձում են ճնշել: Թեմայի շուրջ տարածվել է տեղեկատվություն նաև այն մասին, որ տվյալ անձը, ում անունը շահարկում է ադրբեջանական մամուլը, որևէ ցանկություն չունի անցնել թշնամի պետություն:
Թե արդյոք նոր տեղեկություններ կան այս պահի դրությամբ ադրբեջանական քարոզչամեքենայի զոհ հանդիսացող անձի վերաբերյալ, Past.am-ը զրույցի ընթացքում ճշտեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանից:
«Տեղեկություն չունեմ, չգիտեմ եկել է տվյալ անձը Հայաստան, թե՝ ոչ: Համբերատար կսպասենք տեսնենք: Կար տեղեկություն, որ նա փորձում էր վերադառնալ Հայաստան, եթե նա վերադարձավ հուսով եմ հարցազրույց կամ ասուլիս կտա ու մնացած հարցերի շուրջ այդ ժամանակ կխոսենք»,– ասաց պատգամավորը՝ անդրադառնալով ադրբեջանական գործելաոճին ու հայ հասարակության արձագանքին. «Կարծում եմ, Ադրբեջանն ուսումնասիրություններ է արել ու հասկացել է, թե ինչից է հասարակությունն ազդվում, դրա համար էլ այդ թեման է շահարկում: Այստեղ կարևոր է, որ մենք կարողանանք ադրբեջանական մամուլին ամբողջությամբ արհամարհանքի վերածենք: Մենք ոչ թե պետք է տեսնենք, թե նրանք ինչ են գրում, այլ հակառակը՝ մենք պետք է նախահարձակ լինենք, նախաձեռնող լինենք ու այնպիսի տեղեկություններ տարածենք, որ ադրբեջանական մամուլը պրովոկացիաների ենթարկվի»:
Ըստ պատգամավորի՝ այս պահին պատերազմ է տեղեկատվական ոլորտում ևս. «Այդ պատերազմն ինչ–որ կերպով պետք է կարողանանք հաղթել: Ադրբեջանը հասկացել է, որ ոչ միայն նմանատիպ տեղեկություններ տարածելն է արձագանք ստանում, այլև սահմանին վիճակը սրելը: Պետք է հասկանանք, որ նման տեսակի պրովոկացիաներ միշտ էլ փորձելու են մեր հանդեպ անել, սակայն այլ հարց է, թե մենք ինչ կերպ ենք արձագանքելու: Կունենանք հզոր բանակ` կկարողանանք սահմանները ամուր պահել, կունենանք հասարակություն, որը պատրաստ կլինի այս պատերազմը հաղթանակել՝ գիտակցելով, որ սա սերունդների պատերազմ է՝ ուրեմն կհաղթենք: Մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք նման քայլերի, քանի որ թշնամին չի քնում: Մենք պետք է այնպիսի հայտարարություններ անենք, որ ադրբեջանական հասարակությունը ձեռք ու ոտք ընկնի, հավանաբար այդ պարագայում Ադրբեջանը շատ բան կհասկանա:
Անի Սարգսյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении