Oրվա բաղադրատոմս . Համեղ ընկույզներ պատրաստելն այսուհետ խնդիր չէ
ЛАЙФԲաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 1,5 բաժակ
- կարագ - 70 գր
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ձու - 1 հատ
- փխրեցուցիչ - 1/3 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- Միջուկի համար`
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
Պատրաստման եղանակ
- Ձուն շաքարավազի հետ հարում ենք, մինչև շաքարավազը լուծվի։ Կարագը հալեցնում ենք, թողնում ենք սառչի և անընդհատ խառնելով, լցնում ենք ձվով և շաքարավազով զանգվածի մեջ։ Ալյուրը փխրեցուցիչի և մեկ պտղունց աղի հետ մաղում ենք և ավելացնում ձվով զանգվածի մեջ։

- Խմորը, ընկույզի չափ կտորների ենք բաժանում, և գնդում։ Խմորի գնդիկները դնում ենք ձևամանի մեջ, ձևամանը փակում ենք և դնում կրակի վրա` երկու կողմից թխում ենք։

- Պատրաստի թխվածքաբլիթների ավելորդ հատվածները կտրում ենք, փշրում և լցնում խտացրած կաթի մեջ (կարող ենք նաև մանրացված ընկույզ լցնել)։ Ստացված կրեմը լցոնում ենք ընկույզների մեջ և դրանք զույգերով միացնում ենք` ամբողջական ընկույզ ձևավորելով։

- Բարի ախորժակ։

Ի դեպ, «Թխվածքաբլիթ ընկույզ» պատրաստելիս, եթե եփած խտացրած կաթ ձեռքի տակ չունեք, ապա կարող եք խտացրած կաթը 2-3 ժամ եփել` խորը կաթսայի մեջ, որպեսզի խտացրած կաթն ամբողջությամբ ջրով ծածկված լինի
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



