Շատ արդյունավետ ու հասանելի միջոց սրտանոթային խնդիրներից ազատվելու համար
ЛАЙФՀաճախակի անհանգստացնող սրտի ցավերն ու ճնշման տատանումները շատերի համար են մեծ խնդիր, սակայն այդ խնդրից կարելի է ազատվել՝ օրական ընդամենը մեկ թեյի գդալ ոչ թանկարժեք միջոցների խառնուրդ օգտագործելով:
Սա շատ արդյունավետ ու հասանելի միջոց է, սակայն օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «ԿՁԱԱՔ» կաթիլների բաղադրատոմսը:
Կ- կատվախոտ
Կատվախոտը նպաստում է կորոնար անոթների լայանացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, արագացնում է աղիների աշխատանքը և կանխում է դրանցում խմորման գործընթացները: Այն հիանալի հանգստացնող միջոց է անքնության, նևրոզների դեպքում և մեղմացնում է աղեստամոքսային համակարգի սպազմները: Կատվախոտն օգնում է վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ժամանակ: Բացի այդ, այդ դեղամիջոցը նշանակվում է էպիլեպսիայի, շիզոֆրենիայի, ասթմայի, միգրենի և սպաստիկ փորկապության դեպքում:
Ձ-ձիակասկ (конский каштан)
Ամրապնդում է արյունատար անոթները, ջրիկացնում է արյունը՝ խոչընդոտելով թրոմբների առաջացմանը, պաշտպանում է սրտամկանի և գլխուղեղի կաթվածից: Ձիակասկը բարձրացնում է խոլեստերինային փոխանակությունը, ազատում բորբոքային գործընթացներից: Շատ արդյունավետ է թութքի, թրոմբոֆլեբիտի, երակների վարկոզային լայնացման, աթերոսկելոզի դեպքում: Այն նաև օգտագործվում է լեղապարկի հիվանդությունների, աղիների բորբոքումների, ինչպես նաև սրտի, լյարդի հիվանդությունների, ադենոմայի, հևոցի, լեյկիմիայի ժամանակ:
Ա-առյուծագի (пустырник)
Առյուծագի թուրմն օգտագործվում է նյարդային խանգարումների, սրտի թուլության, նևրոզների, ստենոկարդիայի, կարդիոսկլերոզի, արյան գերճնշման, իմպոտենցիայ և Մենյերի հիվանդության դեպքում:
Ա-ալոճ
Նվազեցնում է սրտամկանի գրգռվածությունը, բարելավում է գլխուղեղի և կորոնար արյան շրջանառությունը, ազատում է տախիկարդիայից, առիթմիայից, իջեցնում է արյան ճնշումը, օգնում է ազատվել անքնությունից ու գլխապտույտներից, կարգավորում է քունը:
Ք-քաջվարդ(пион)
Քաջվարդը կարգավորում է քունն ու աղեստամոքսային համակարգի աշխատանքը, բարձրացնում է ստամոքսի թթվայնությունը: Այն օգտագործվում է աղիների ցավերի, խոցային գաստրիտի, փորլուծության, արգանդի քաղցկեղի և էրոզիաների, թութքի, գլխուղեղի ցնցման, հաշմանդամության, էպիլեպսիայի, գլխացավերի դեպքում:
Այս բոլոր բույսերի թուրմերը կարելի է գնել դեղատներից՝ առանց բժշկի նշանակման: Բացի այդ, կարելի է օգտագործել նաև տնային պայմաններում պատրաստված ոգեթուրմերը:
Հարկավոր է բոլոր թուրմերը հավասար չափաբաժիններով խառնել, լցնել հարմար սրվակի մեջ և օգտագործել օրական 1 անգամ 50 կաթիլ ուտելուց 30 րոպե առաջ:
Այս մեթոդը շատ արդյունավետ է և հասանելի բոլորի համար: Այն կօգնի ընդամենը մի քանի օրում զգալի բարելավել առողջական վիճակը, իսկ մեկ ամսում լիովին ազատվել նախկինում տանջող խնդիրներից:



