Իրական գործողություննե՞ր, թե թեթև էֆեկտով քարոզչություն
ИНТЕРВЬЮ
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը.
– Պարոն Շիրինյան, Ձեզ բավարարո՞ւմ է այն, ինչ կատարվում է մեր կառավարության կողմից:
– Ոչ: Ի՞նչ է կատարվում որ:
– Դե, ասում են ուզում ենք փոխվել, երկիրը փոխենք:
– Այդքանը մենք մեր փորձով գիտենք: Այս էլ` քանի՞ տարի: Մի ժամանակ ասում էին` հավատանք, որ փոխենք: Մենք էլ ասում ենք` փոխվեք, որ հավատանք:
Բայց մասնակի բաներ արվում են, էլի: Կառավարության ապարատն են կարգի բերում: Քիչ–միչ: Բայց մեզ մոտ այնքան է ամեն ինչ ափերից դուրս եկել, որ դրանով ոչինչ դուրս չի գա: Մենք իսկական ռեֆորմներ պետք է տեսնենք: Չնայած մեզ մոտ անընդհատ ռեֆորմից են խոսում, բայց հասկանալի չէ, թե ինչ ռեֆորմ են անում: Նկատելի չէ: Ինչ էլ կա, պայմանավորված է վարչապետի անձով: Դա դրական է, բայց անսպառ չէ, չի կարող երկարաժամկետ էֆեկտ ունենալ:
Եթե այս ամենը չամրագրվեն իսկական ռեֆորմներով և երկրի մոդեռնիզացիայի ծրագիր չներկայացվի, ոչ մի բան էլ տեղի չի ունենա: Ընդամենը կլինի շատ թեթև էֆեկտով քարոզչություն:
– Իսկ վարչապետին այս հարցերով չե՞ն օժանդակում:
– Դրա համար պետք է լիներ արմատական փոփոխությունների ծրագիր: Ոչ միայն ծրագիր չկա, չկա նաև ցանկություն: Գոնե ես դա չեմ տեսնում:
Բանն այն է, որ կարելի է անվերջ խոսել, բայց` ինչքա՞ն… Ամեն հայ պետք է հասկանա, առավել ևս` իշխանության մեջ` եթե Հայաստանը արդյունաբերություն չունենա, տնտեսությունը չվերականգնվի, մենք ոչ մի ապագա չունենք: Էդ մնացածը` սերվիս–մերվիս, եթե չասեմ դատարկ, ապա օժանդակ բաներ են երկրի համար: Պետք է արդյունաբերությունը վերագործարկվի, գիտությունը վերականգնվի, և ազգային մշակույթը զարգացվի:
Հանրապետականների վերջին համագումարում մի բան ասացին, թե իբրև պահպանողականությունը պետության բացառումն է հասարակության կյանքի ոլորտներից: Ո՛չ, այդպես չէ. պահպանողականությունը ենթադրում է պետության ֆունկցիաների ուժեղացում: Երբ պետությունը ձեռքերը լվանում է ու ցանկանում է միայն հարկեր հավաքել, դա ազատականություն է, որը Հայաստանի համար անընդունելի է:
– Փաստորեն տրամաբանված` համակարգված մոդել չի կիրառվում երկրում իրավիճակը առողջացնելու համար:
– Ո՛չ: Եթե լիներ կտեսնեինք: Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը և արտաքին մարտահրավերներն այնքան բարդ են, որ հարկավոր է ռեֆորմների քաղաքականություն:
– Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը ինչպե՞ս եք դիտարկում:
– Մինչև երկու խոշոր կոռուպցիոների չձերբակալեն և չկիրառվի արդարադատություն, ապա ամենը դատարկ խոսակցություն է: Մինչև մարդիկ կոնկրետ պատասխաններ չտան իրենց արածի համար, ոչինչ չի փոխվի: Այսքան խոսում են վատնումների մասին, բանակում եղած չարաշահումների մասին. ո՞վ պատասխան տվեց: Գործից են շատ–շատ ազատում: Իրավական պետության մեջ օրենքն աշխատում է անվրեպ: Եթե այդպես չէ, ապա նշանակում է պետությունն իրեն հռչակել է իրավական, սակայն սահմանադրական այդ նորմը չի կիրառվում:
Արդյունքում այսօր կա երկու Հայաստան: Մեկը` վիրտուալ, որտեղ պայքար է կոռուպցիայի դեմ: Իսկ երկրորդը` իրական Հայաստանը, որը դրա հետ առնչություն չունի:
– Այդ դեպքում այսքան աղմուկ բարձրացնելն ինչի՞ համար է:
– Իշխող դասակարգի իշխանությունը ձգելու և արտոնյալ վիճակում մնալու համար: Հիմա ես ձեզ մի բան հարցնեմ` Հայաստանում աշխատանքային օրենսդրությունը կիրառվո՞ւմ է:
Գոհար Սարդարյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении