Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վարկեր վերցնելու ենք զգուշորեն, ծախսելու ենք նպատակային

ЭКОНОМИКА
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարվանից՝ 2009–ից սկսած Հայաստանի արտաքին պարտքային բեռը նկատելիորեն ավելացավ: 2007–ին, մեր երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 9,2 մլրդ դոլար էր (տարեկան միջին փոխարժեքը 1 դոլարը 342 դրամ), իսկ արտաքին պարտքը՝ 1 մլրդ 448 մլն դոլար կամ համախառն ներքին արդյունքի 15%–ը: 2009–ին մեր երկրի ՀՆԱ–ն կազմեց 8,6 մլրդ դոլար (տարեկան միջին փոխարժեքը 1 դոլարը 363 դրամ), իսկ արտաքին պարտքը ավելացավ մինչև 2 մլրդ 996 մլն դոլարի, կազմելով համախառն ներքին արդյունքի 34%–ը:
 
 
Եթե ճգնաժամի և դրան հաջորդած տարվա ընթացքում արտաքին պարտքի բեռի ավելացումը պայմանավորված էր ծախսերի կրճատում և սոցիալական իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակահարմարությամբ, ապա վերջին երկու տարիներին՝ տնտեսական ակտիվության խթանման անհրաժեշտությամբ:
 
 
Արդյունքում, 2015–ին 10,5 մլրդ դոլար ՀՆԱ–ի պարագայում արտաքին պարտքը 4 մլրդ 317 մլն դոլար էր կամ ՀՆԱ–ի 41%–ը: Ինչ վերաբերում է այս տարվան, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսմամբ, տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կհասնի ՀՆԱ–ի 49%–ին:
 
 
2016–ի 10 ամիսների արդյունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 543 մլն դոլար, որը, թեև նախորդ ամսվա համեմատ նվազել է 48,5 մլն դոլարով, բայց անցյալ տարեվերջի համեմատ ավելացել է մոտ 227 մլն դոլարով: Եթե նկատի ունենանք, որ տնտեսական աճի տեմպը այս պահի դրությամբ 0,4% է, ապա արտաքին պարտքի հետագա հախուռն աճը այն կարող է դարձնել ռիսկային: Զարգացումների նման ընթացք թույլ չտալու համար, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն այս հարցում սկզբունքորեն նոր դիրքորոշում է որդեգրել, որի հիմնական իմաստը առավել ռացիոնալ և արդյունավետ վարկեր վերցնելը և դրանցով ծրագրեր իրականացնելն է:
 
 
Դոնոր կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է կառավարության կողմից արդեն ձեռնարկված՝ վարկային ծրագրերն իրականացնող գրասենյակների՝ ԾԻԳ–երի օպտիմալացման մասին. «Մենք նախաձեռնել ենք ԾԻԳ–երն օպտիմալացնելու գործընթաց: Արդեն լուծարել ենք 5–ը և ներկայում սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը: Ուզում ենք ձեզ հետ այս հարցի շուրջ բանակցել և բացատրել մեր նպատակը. ուզում ենք աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, հաստատուն ծախսերն՝ ավելի պակաս»: Երկրորդ կարևոր գործոնը վարկային ծրագրերի առաջնահերթություններն են: Սա նույն կարևորությունն ունի, ինչ վարկերի արդյունավետ իրացումը: Այսինքն, պետք է առաջնահերթություններ սահմանել, թե որ դեպքում պետք է վարկեր վերցնել, որ դեպքում՝ ոչ. «Մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել այն առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ և ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագիրն ենք համարելու առաջնահերթ և որ ծրագրերն ենք ֆինանսավորելու»:
 
 
Սա նշանակում է, որ համաշխարհային ֆինանսական կազմակերպություններից վարկեր վերցնելը չպետք է դառնա խնդիրներին ժամանակավոր լուծում տալու հեշտ, բայց վճարման ծանր բեռ և բարդություններ ստեղծող ճանապարհ: Ենթակառուցվածքների (ջրամբարներ, ճանապարհներ, էներգետիկ օբյեկտներ և այլն) հիմնանորոգում, բիզնեսի վարկավորման համար արտոնյալ պայմաններով վարկեր և այլն՝ այսպիսի ծրագրերին ֆինանսավորման առաջնահերթություններ պետք է տալ: Ծրագրեր, որոնք կոնկրետ արդյունք են խոստանում, որոնք խթան են հանդիսանալու տնտեսական աճի համար: Եվ ընդհակառակը, հնարավորինս զերծ մնալ իրական արդյունք չապահովող խորհրդատվության, տարբեր ոլորտներում կառուցվածքային բարեփոխումներ անվամբ անչափելի արդյունքով ծրագրերի և նմանատիպ այլ գործողությունների ֆինանսավորումից: Ոչ մեծ, բայց նպատակային վարկեր վերցնելու միջոցով հնարավոր կլինի մի կողմից խուսափել վարկային բեռի ավելացումից, մյուս կողմից՝ ավելի սակավ միջոցներով խթանել տնտեսական ակտիվության աճին:
 
Նունե Սարգսյան
Сербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильности