Մեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցները խոստանում են անվճար ուսուցանել չքավորներին
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի մասնավոր դպրոցները պատրաստվում են մինչեւ 10 հազար անվճար տեղ հատկացնել եկամտի ցածր մակարդակ ունեցող ընտանիքների երեխաների ուսուցման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անկախ դպրոցների խորհուրդը հայտարարել Է, որ եթե կառավարությունը յուրաքանչյուր սովորողի համար վճարի 5500 ֆունտ, դպրոցները կստանձնեն մնացած ծախսերը: Նորամուծությունը կարող Է արժենալ մինչեւ 80 մլն ֆունտ գումար:
Խորհրդի կառավարիչների խոսքով՝ տեղերի քանակը, որը նրանք առաջարկում են հովանավորել, համարժեք Է 10 պետական դպրոց կառուցելուն: Խոսքը տարրական եւ միջին դպրոցի աշակերտներին տեղեր հատկացնելու մասին Է:
Նախագծին ընթացք տալու համար հարկավոր Է ստանալ կառավարության հավանությունը:
Անկախ դպրոցների խորհրդում հայտարարում են նաեւ երկրի այն շրջաններում նոր դպրոցներ բացելու պատրաստակամության մասին, որտեղ դա անհրաժեշտ Է:



