Ադրբեջանը պարտավոր է կատարել ԼՂ հարցում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. Վահրամ Բաղդասարյան
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ է ի կատար ածել Վիեննայի (2016թ. մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20) պայմանավորվածությունները, ինչից Ադրբեջանը հրաժարվում է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավա ր Վահրամ Բաղդասարյանը: «Անհրաժեշտ է քայլեր կատարել, եթե չկան քայլեր, մենք փաստեր չենք արձանագրում, բանակցությունները շարունակելը մենք համարում ենք ժամավաճառություն: Մենք պետք է տեսնենք, որ ադրբեջանական կողմում ձգտում կա, կամք կա այդ պայմանավորվածությունների իրականացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:
Պատգամավորի խոսքով՝ բանակցությունների շարունակականությունն ապահովելու համար Մինսկի խումբը բավականին լուրջ անելիքներ ունի: Պետք է հանվի հավասարության նշանը, պետք է լինի հստակ գնահատական, թե ում պատճառով այդ պայմանավորվածությունները չեն կատարվում: «Պայմանավորվածությունների կատարումից հետո ես կարծում եմ, որ սայլը տեղից կշարժվի, և մենք առաջ կգնանք»,- ասաց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չկոչելու պարագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում անարդյունավետ կլինի:



