Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հոգևոր Հայաստանը» ցույց է տալիս ճանապարհ, որը կարող ենք անցնել միմիայն ողջ հայությամբ` միասնաբար

ИНТЕРВЬЮ

Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Կարապետյանը

– Մի քանի օր առաջ կայացավ «Հոգևոր Հայաստանի» խորհրդաժողովը: Եթե ամփոփենք, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին:

– Սեպտեմբերի 7–ին «Հոգևոր Հայաստանի» առաջին հիմնադիր խորհրդաժողովի ժամանակ մենք հնչեցրինք ամբողջ հայության հավաքական ուժի կենտրոնացման անհրաժեշտությունը: Այն կարևոր էր, քանզի մեր հնչեցրած այդ կոչից հետո ի հայտ եկան «Արդարություն Հայաստանում», ապա «Գլոբալ հայեր» նախաձեռնությունները: «Հոգևոր Հայաստանը» կատարեց «զանգակատան» իր դերը, որի կանչով սկսեց միավորվել աշխարհասփյուռ հայությունը: Ակնհայտ դարձավ, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մոտ նույնպես առկա է գործելու, մեր միասնական հայրենիքին տեր կանգնելու անհրաժեշտության գիտակցումը: 

Իսկ «Հոգևոր Հայաստանի» այս վերջին երկրորդ խորհրդաժողովը կարևոր էր այն իմաստով, որ արձանագրեց արդեն գործընթացի ինստիտուցիոնալացումը` տարբեր ոլորտներին առնչվող հանձնախմբերի տեսքով համահայկական կառույցների ստեղծումը, մշակեց այն ուղիներն ու գործելակերպը, որոնք ապահովելու են Ցեղասպանությունից հետո միասնական հայրենիքում ամբողջական կյանքով ապրելու մեր ժողովրդի խախտված իրավունքը և միտված կլինեն համահայկական ներուժի կենտրոնացմանը:

– Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունները նոր հարթություն բարձրացնելու անհրաժեշտության մասին վերջերս խոսեց նաև նախագահը: Փաստորեն, պետական մակարդակով նույնպես գիտակցվում է այդ հարաբերությունների՝ մինչև այսօր գործած ձևաչափը փոխելու հրամայականը:

– Իսկ ի՞նչն էր խանգարում, որ 25 տարի անկախ պետականություն ունենալով՝ այդպես էլ 
չկարողացանք ստեղծել ազգային պետություն: Չկարողացանք ձևավորել այնպիսի բովանդակային գործընթաց, որը կարող էր բերել երկուստեք փոխշահավետ համագործակցության, ոչ թե «Հայաստան–սփյուռք» անհասկանալի հենքի վրա, այլ համահայկական տրամաբանությամբ ու ձևաչափով: Ավելին՝ արեցինք հակառակը, համազգային գլոբալ գործող կառույցները վանելով Հայաստանից, փորձելով սահմանափակել եթե ոչ նրանց գործունեությունը, ապա երկրի ներքին գործերին ներազդելու հնարավորությունը: Մեզ չհաջողվեց անել այնպես, որ սփյուռքի ցանկացած քաղաքում ապրող հայն իրեն զգար մասնիկն ու պատասխանատուն այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանում:

– Դեռ մի քանի տարի առաջ Հայաստանում ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտ, որը միտված էր նրան, որ սփյուռքն անմիջականորեն կարողանա մասնակցել հայաստանյան գործընթացներին: Այդ քայլը բավարար չէ՞ր:

– Երկքաղաքացիություն նշանակում է նաև որպես քաղաքացի մասնակցություն ընտրություններին: Տարիներ ի վեր մենք կազմակերպում էինք ընտրություններ արտերկրում: Ու հանկարծ մի որոշմամբ, ինչ–ինչ հաշվարկներից ելնելով մենք արգելեցինք, որ դեսպանություններում ընտրություններ կազմակերպվեն: Այսինքն, մի կողմից տալիս ենք երկքաղաքացիություն, մյուս կողմից` պարտադրում ենք այդ մարդկանց գալ Հայաստան և այստեղ քվեարկել: Մեր հայրենակիցների մոտ սա լուրջ հարցեր է առաջացնում: Անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր քայլերը կիսամիջոցներ են եղել, չմտածված կամ էլ լավ մտածված՝ իրապես համահայկական պետության ստեղծումը չթույլատրելու համար: 

– Մի քանի տարի առաջ մեզանում ստեղծվեց «Հիմնադիր խորհրդարանը», որը նույնպես փորձեց ինստիտուցիոնալ կառույց ստեղծել, հանձնախմբեր ձևավորել, որոնք մշակեցին ոլորտային ծրագրեր: Բայց նրանք, ըստ էության, չհաջողեցին: Ի՞նչ երաշխիք, որ «Հոգևոր Հայաստանը» կհաջողի:

– Չէի ցանկանա գնահատական տալ որևէ քաղաքական ուժի գործունեությանը և համեմատություններ անել: «Հոգևոր Հայաստանը» քաղաքական ուժ չէ, այն մի խումբ մտավորականների նախաձեռնություն է, որն ունի համահայկական ընդգրկում, ուստիև` համազգային նշանակություն, մեր վաղվա հայության միասնական երկրի` Հայքի հոգևոր դաշտը այսօր իսկ կայացնելու նպատակ: Իսկ հաջողելու համար անհրաժեշտ է երեք պայման` ժամանակը, տեղը և մարդիկ: Ներկայում ոչ միայն Հայաստանը, այլև` աշխարհն է դարձել է անլույս, անհոգի: Ժամանակն ու տարածությունը սրընթաց հաղթահարող արդի տեխնոլոգիական դարում կարիք կա նոր զարթոնքի` հոգևոր վերածննդի: Ու Հայաստանը՝ որպես այդ գլոբալ աշխարհի մի մաս, կանգնած է ճակատագրական` լույսի ու խավարի, բարու և չարի, հնի և նորի ընտրության առջև: Մենք կա՛մ իրապես կդառնանք մեր հոգևոր արժեքների կրողը, մեր հայացքները կուղղենք մեր Արարատի գագաթին և կկատարենք մեր պատմական առաքելությունը՝ օրինակ ծառայելով նաև մյուսներին, կա՛մ էլ նյութապաշտ աշխարհին ուղեկցող բոլոր արատներով կվերածվենք այդ հին աշխարհի «փոքրիկ խանութպանի»:

Հաջողելու երրորդ պայմանը` մարդիկ են, որ զգալով այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, նախաձեռնեցին «Հոգևոր Հայաստանը», իսկ նրանց կոչին էլ արձագանքեցին աշխարհի տարբեր մասերում բնակվող մեր հայրենակիցները: Ինչպես գրում էր Կ. Զարյանը, երբ կորցնում ես ճանապարհը, մնում է առաքինությունը, երբ կորցնում ես առաքինությունը, մնում է բարոյականությունը, երբ կորցնում ես բարոյականությունը, մնում է օրենքը, երբ կորցնում ես օրենքը, մնում է սովորությունը, իսկ սովորությունից այն կողմ այլասերումն է: Մենք կորցրել ենք ճանապարհը: Այսօր մեզանում գերիշխում է ձևը, ոչ թե բովանդակությունը, մնացել է սովորությունը ու գրեթե անհետացել են բարոյականությունն ու առաքինությունը, որոնցով հին ժամանակներում առանձնացել են հայերը: «Հոգևոր Հայաստանը» ուղղակի փորձում է ճանապարհ ցույց տալ: Ճանապարհ, որը կարող ենք անցնել միմիայն ողջ հայությամբ` միասնաբար:

Արփի Սահակյան

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем России