Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին ևս 21.24 միլիոն դոլար տրամադրելու հնարավորությունը

ОБЩЕСТВО

 Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դեկտեմբերի 7-ին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք, շուրջ 21.24 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 66.52 Õ �իլիոն ՓՀԻ-ի (շուրջ 90.28 միլիոն ԱՄՆ դոլար):

82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 111.57 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՀ լրատվական ծառայությունից, ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև բյուջետային հաշվեկշռի 2016 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի փոփոխության մասին իշխանությունների դիմումին: Եկամուտների թերակատարումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, իսկ ավելի բարձր կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորմամբ, հիմնականում արտացոլում են նախկին թերակատարման հաղթահարումը և ապահո վում հակացիկլային որոշակի աջակցություն:

Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի առաջին տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Դեյվիդ Լիփթընն ասել է.

«Ծրագրի արդյունքները հիմնականում բավարար են եղել՝ չնայած արտաքին անբարենպաստ զարգացումները հանգեցրել են ներքին պահանջարկի զսպմանը, թույլ եկամուտների և գնանկման պայմանների: Ապագային նայելով՝ դժվարին հեռանկարը պահպանվում է՝ մակրոտնտեսական կայունության ապահովման և կայուն և ներառական աճի խթանման համար պահանջելով քաղաքականությանն ուղղված կայուն ջանքեր:

Եկամուտների թերակատարումները, արտաքին ֆինանսավորման ծրագրերի հակացիկլային գերակատարման հետ մեկտեղ, սպասվում է, որ կընդլայնեն 2016 թ. բյուջեի պակասուրդը: Այնուամենայնիվ, իշխանությունները հավատարիմ են մնում հարկաբյուջետային կոնսոլիդացմանն ու պարտքի կայունությանը, ինչն արտացոլված է նրանց հարկաբյուջետային կանոնում, որի նպատակն է ապահովել, որ միջնաժամկետ հեռանկարում պահպանվի ՀՆԱ-ի 60 տոկոսից ցածր պարտքի ցուցանիշ: Այս համատեքստում նրանք մշակել են 2017 թ. և հետագա հարկաբյուջետային կոնսոլիդացման ծրագիրը: Կկարևորվի կոնսոլիդացման նված ծրագրի իրականացումն աճի համար բարենպաստ եղանակով: Ավելին, նոր հարկային օրենսգիրքը պետք է օժանդակի կոնսոլիդացման ջանքերին, սակայն կարևոր է նաև արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի առաջնահերթության սահմանման և մշտադիտարկման բարելավման միջոցառումների իրականացումը և եկամտային վարչարարության էլ ավելի ամրապնդումը:

Անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմումն օգնել է շուկայի հիմնական տոկոսադրույքների նվազեցմանը և օժանդակել բանկային վարկավորման սկիզբ առնող վերականգնմանը: Առաջիկայում նպատակը պետք է լինի գնաճը ՀՀ ԿԲ նպատակային 4 տոկոսին մոտեցնելը ՝ միաժամանակ պահպանելով փոխարժեքի ճկունությունը՝ արտաքին ցնցումներին արձագանքելու և մրցունակությունն ուժեղացնելու համար: Միևնույն ժամանակ նվազագույն կապիտալի համալրման նոր պահանջների կիրարկումը և ֆինանսական կայունության նկատառումների արտ ացոլումը ՀՀ ԿԲ գործառնական շրջանակում կօգնի ֆինանսական հատվածի դիմակայունությանն աջակցելու և մակրոպրուդենցիալ դաշտն ամրապնդելու հարցում:

Հետագա կառուցվածքային բարեփոխումներին հետամուտ լինելը շարունակում է անհրաժեշտ լինել կայուն և ներառական աճի խթանման համար: Ներքին մրցակցության և կանոնակարգիչ բարեփոխումների ամրապնդումն առանցքային են ավելի լայնահեն, մասնավոր հատվածի կողմից առաջնորդվող տնտեսություն ստեղծելու համար: Այս համատեքստում կարևոր քայլ է տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման համար իշխանությունների կողմից նախատեսվող փոփոխությունների իրականացումը»:

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт