Սումատրայում գրեթե 12 հազար շենք է ավերվել ու վնասվել երկրաշարժից
ОБЩЕСТВОԻնդոնեզիայի Աչեխ ամենաարեւմտյան նահանգում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով ավերված կամ վնասված շինությունների ընդհանուր թիվը մոտեցել Է 12 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության օպերատիվ կենտրոնի աշխատակից Յույոն Յուհանան:
«Ստացված զեկույցների համաձայն՝ դեկտեմբերի 9-ի առավոտվա դրությամբ վնասված շինությունների ընդհանուր թիվը կազմում Է 11 հազար 730: Դրանցից 2 հազար 929-ը լուրջ վնասվածքներ են ստացել»,- փրկարարի խոսքը մեջբերել Է Detik.com լրատվական պորտալը: Յուհանայի խոսքով՝ տարերքի հարվածից զոհվածների թիվը մնում Է 102: Ծանր վերքեր են ստացել 136 աչեխցիներ, թեթեւ վիրավորվել Է 616 բնակիչ:
Ըստ BNPB-ի վերջին տվյալների՝ ներկայում տարահանվածների ընդհանուր թիվը 11 հազար 142 Է: Սակայն նրանցից ոչ բոլորն են զրկվել օթեւանից. շատերը երկյուղում են տուն վերադառնալ շարունակվող հետցնցումների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



