Քլինթոնն ընտրություններում պարտվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել Սենատում
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը երկրում կայացած նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո առաջին անգամ դեկտեմբերի 8-ին հայտնվել Է Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill-ին: Սենատում նրա ելույթը ծափահա րությունների փոթորիկ Է առաջացրել:
Իր ելույթի ընթացքում Քլինթոնն առանձնակի ուշադրություն Է նվիրել այն վտանգին, որը ներկայացնում Է վերջին ժամանակներս լայնորեն քննարկվող կեղծ լուրերի տարածումը՝ դրանք համարելով «համաճարակ»:
«Դա առնչություն չունի քաղաքականության կամ կուսակցական պատկանելության հետ: Սպառնալիքի տակ են հայտնվում կյանքեր, սովորական մարդկանց կյանքը, ովքեր պարզապես ցանկանում են կատարել իրենց աշխատանքը եւ օգտակար լինել սոցիումին»,- հայտարարել Է նա:- Դա սպառնալիք Է, որն անհրաժեշտ Է վերացնել, եւ վերացնել արագ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



