Օբաման վերացրել է Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների արգելքը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերացրել Է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակիցներին զենքի մատակարարումների սահմանափակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դեկտեմբերի 8-ին Սպիտակ տան կայքում հրապարակված հուշագրում:
«Գործողությունները, որոնք ներառում են պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների տրամադրում այն արտասահմանյան ուժերին, ոչ կանոնավոր ուժերին, խմբերին կամ առանձին անձանց, որոնք օժանդակում կամ աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը, կարեւոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերի համար»,- ասված Է փաստաթղթում:
Այս որոշումից օգտվելու համար ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ պաշտպանության նախարարը պետք Է ստանան Կոնգրեսի հավանությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



