Ադրբեջանում դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում դեկտեմբերի 8-ին կայացել է կենտրոնական բանկի եւ նավթային պետական հիմնադրամի մասնակցությամբ արտարժույթի հերթական աճուրդը, որի ժամանակ այդ երկրում դոլարի փոխարժեքը կրկին բարձրացել է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:
Աճուրդում մեկ դոլարի դիմաց մեկնարկային գինը սահմանվել է 17, 369, եւ բարձրանալով` հասել է 17,414 մանաթի:
Ադրբեջանում դեկտեմբերի 9-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 17,430 մանաթ:
Դեկտեմբերի 8-ին դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կազմել է 17,369 մանաթ, այսինքն` դոլարը թանկացել է 0,26 տոկոսով:
Ադրբեջանի փորձագիտական շրջանակների կանխատեսումների համաձայն` Ադրբեջանում դոլարային իրարանցումը մինչեւ տարեվերջ կշարունակվի:
Կապված ադրբեջանական նավթի էժանացման հետ` անկում է ապրում նաև Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, քանի որ այդ երկրում գործում է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, ինչը հարմարեցվում է նավթի գներին:
Մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:



