Վարչապետը Շաբոյանին տոներին ընդառաջ առաջարկեց ուշադիր լինել գների արհեստական բարձրացման հարցում
ПОЛИТИКА ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց, հաշվի առնելով գալիք ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին վարչապետը նշեց դեկտեմբերի 8-ի կառավարության նիստին:
«Մեր առաջարկությունը հետևյալն է՝ մաքսիմալ ուշադիր եղեք, տնտեսավարողի շահն ապահովեք, միջամտում ենք միայն այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դա գերիշխող է, որպեսզի չդառնա բեռ բիզնեսի համար»,- ասաց վարչապետը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



