«Նաիրիտի» հարցում երկակի ստանդարտների կիրառումը Վազգեն Սաֆարյանի համար հասկանալի չէ
ЭКОНОМИКА
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով մեր կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի արդյունաբերության հիմնական սեկտորին՝ մեքենաշինությանը, սարքաշինությանը և ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: Հենց այս ճյուղերն են, որ հայրենական արդյունաբերության զարգացման լոկոմոտիվի դեր պետք է խաղան: Ու թեև սննդամթերքի մշակմամբ զբաղվող արդյունաբերական գործարանների զարգացումը նույնպես կարևոր է, սակայն առանց այլ ոլորտների զարգացման դժվար կլինի տնտեսության մեջ մեծ հաջողությունների հասնել:
«Մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք արդյունաբերության ոլորտին ընդհանրապես, իսկ մեքենաշինությանը և սարքաշինությանը մասնավորապես: Ռուսաստանն այսօր կարիք ունի արդյունաբերական ինտեգրացիայի: Այդ իսկ պատճառով մեր կառավարությունը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի այդ ոլորտին և օգտագործի պետություն–մասնավոր գործընկերություն գործառույթը»,– ասում է Վ. Սաֆարյանը:
Կազմակերպության ղեկավարի դիտարկմամբ ՀՀ վարչապետը վերջերս շատ է խոսում պետություն–մասնավոր գործընկերության մասին, սակայն անհրաժեշտ է խոսքից գործի անցնել, իսկ հաջողության հասնելու համար նախ պետք է ուսումնասիրել արտադրական ձեռնարկությունների զարգացմանը խոչընդոտող հանգամանքները:
«Տնտեսական ներդրումների և զարգացման նախարարությունը պետք է Ռուսաստանի Արդյունաբերության նախարարի հետ միասին համատեղ ծրագիր մշակի արտաքին կոոպերացիայի միջոցով Հայաստանի արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելու և պատվերների իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»,– ասում է Վ. Սաֆարյանը:
Ի դեպ, նա այս տարվա 1 միլիարդ 450 միլիոն դոլարի արտահանման ցուցանիշը վերջին տարիների համեմատ աննախադեպ հաջողություն է համարում, որն իր կանխատեսմամբ մինչև տարվա վերջ կարող է հասնել 1,7 միլիարդ դոլարի: Արդյոք դրանք ուռճացված կամ նկարված թվեր չեն հարցին Վ. Սաֆարյանը պատասխանեց.
«Դրանք ուռճացված թվեր չեն, քանի որ միայն արդյունաբերական արտադրանքի արտահանումը նախորդ երկու ամիսներին կազմել է 160 միլիոն դոլար»:
Խոսելով «Նաիրիտի» հարցում կառավարության կողմից կիրառված երկակի ստանդարտների մասին Վ. Սաֆարյանն ասաց, որ թեև ՀԷՑ–ը մասնավոր ընկերություն է և կարող էր «Նաիրիտի» սնանկացման հարցով դիմել դատարան, բայց 2,5 միլիոն դոլարն այն գումարը չէր, որի համար կարելի էր գործարանը սնանկ ճանաչել:
«Մի կողմից առողջացման ծրագիր, մյուս կողմից՝ սնանկացման ծրագիր: Անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում կառավարության նման մոտեցումը: Վերջերս կառավարությունում շատ են խոսում, որ պետք է «Նաիրիտի» առողջացման համար ներդրողներ գտնել, իսկ թե այս քայլն ինչ ենթատեքստեր ունի, դժվարանում եմ ասել: Կառավարությունը այս հարցում կարող էր այլ ճանապարհ ընտրել»,– ասում է Վ. Սաֆարյանը:
Կազմակերպության ղեկավարի կարծիքով ճիշտ կլիներ, որ քիմիական արդյունաբերության հսկային կործանումից փրկելու հարցում նույնպես կիրառվի պետություն–մասնավոր գործընկերություն գործառույթը և պետությունն առաջինն ինքը ներդրում կատարի գիտակցելով, որ «Նաիրիտի» արտադրանքը պահանջված է, իսկ ներդրումներն անպայման իրենց կարդարացնեն:
Արմինե Գրիգորյան





















































1
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
2
60-летний юбилей в тюрьме: Особенность «Армении во времена Никола»: «Паст»
3
Доннарумма договорился с «Манчестер Сити»
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Два мальчика пообещали, что больше не будут драться: Аршак Карапетян