Վեբ-խցիկի օգնությամբ Ժնեւի հռչակավոր շատրվանով մարդիկ կհիանան մոլորակի ցանկացած կետից
ОБЩЕСТВОԺնեւի լճի 125-ամյա հռչակավոր շատրվանին վեբ-խցիկ Է հայտնվել: Համակարգը միացված Է մշտապես, եւ այժմ ժնեւի ամենաճանաչելի տեսարժան վայրով կարելի Է հիանալ մոլորակի ցանկացած կետից, տեղեկացնում Է «Արմնպրես»-ը:
Շատրվանը պատկանում Է Ժնեւի ինդուստրիալ ծառայությանը (SIG)՝ պետական Էներգտիկական եւ ջրմուղ ընկերությանը: Եվ այժմ Մարշան առափնյակին տեղակայված վեբ-խցիկի միջոցով այն կարող Է իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվություն ստանալ իր «խնամարկյալի» մասին:
Վեբ-խցիկից ազդանշանը հաղորդվում Է օպտիկա-թելքային մալուխի միջոցով, ինչը երաշխավորում Է պատկերի որակը,- հայտարարել Է SIG-ի պաշտոնական ներկայացուցիչ Վերոնիկա Թաներգը: Նա հավաստիացրել Է, որ ընկերությունը մտադրություն չունի 140 մետր դեպի վեր խոյացող շիթի տեսապատկերը որպես խայծ օգտագործել գովազդատուների եւ նրանց պոտենցիալ հաճախորդների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



