Ереван, 02.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանի ու արևմուտքի համար գերխնդիր չէ մեր խորհրդարանի ձևավորմանը միջամտելը

ИНТЕРВЬЮ

Մեր հյուրն է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը.

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը` միանալ Եվրամիության, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի նախաձեռնություններին և գումար հատկացնել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համար սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

– Կարծում եմ, որ դա շատ դրական նախաձեռնություն է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը ուզում են, որ Հայաստանում անցկացվեն արդար և թափանցիկ ընտրություններ: Օրինակ, ի տարբերություն արևմուտքի, ռուսական Գազպրոմը երկու անգամ թանկ է ծախում գազը հայ ժողովրդի վրա:
Դուք կարող եք ասել` սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ: Բայց ուղղակի իրար հետ կապված հարցեր են: Միացյալ Նահանգները ֆինանսավորում է մեր ընտրական համակարգը, տեխնիկապես աջակցում է, որպեսզի ընտրություններն արդար լինեն: Հասկանալի է`այդ սարքավորումների շնորհիվ հնարավոր է ուղղակիորեն ընտրությունների դիտարկումն անել: Այսինքն` դրանք կապահովեն դեմոկրատական ընտրությունների առավել մեծ շանս մեր երկրում:

– Իսկ ինչո՞ւ հենց հիմա ԱՄՆ–ը հանդես եկավ այդ հայտարարությամբ:

– Դժվարանում եմ ասել: Ի վերջո, Հայաստանի կառավարությանը օգնելու մասին վաղուց է խոսվում: Երբ այս տարվա ապրիլից սկսվեցին իշխանություն–ընդդիմություն բանակցությունները` կապված ընտրական օրենսգրքի հետ, և պարզվեց, որ օրենսգրքով նախատեսվող քայլերի համար անհրաժեշտ են գումարներ, իրենք ասում էին, որ այդ հարցում կաջակցեն մեզ: Բայց մի բան է, խոստումը, մեկ այլ բան պաշտոնապես որոշում կայացնելը:

Կարծում եմ, որ իրենք շատ ժամանակին ու շատ տեղին ասացին: Քանի որ տեսնում ենք, թե զուգահեռ ինչ է անում Ռուսաստանը: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան օգնում են, որպեսզի մեզ մոտ կայանան արդար ընտրություններ և ձևավորվի ժողովրդավարական համակարգ: Իսկ Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում:

– Շատ փորձագետներ կարծում են, որ նախապես արևմուտքն ու Ռուսաստանը համաձայնության կգան Հայաստանի խորհրդարանական տեղերը բաշխելու համար: 

– Նախ ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը և ԱՄՆ–ը ուզում են այդպես ակտիվ միջամտել խորհրդարանական մեր ընտրություններին: Նույնիսկ` Ռուսաստանը, որն այստեղ շահեր ունի: Չեմ կարծում, որ իրենց համար դա գերխնդիր է: Ու մեր ապագա խորհրդարանում էլ արդեն իսկ տեղերը բաշխված են, ամեն ինչ որոշված է:

Հենց դա է սխալը, որին հաճախ տրվում են քաղաքական մեր տարբեր ուժերը, թե ընդդիմությունից, թե իշխանությունից: 

Նաև այսպիսի մտածողության պատճառով է, որ չի կայանում մեր քաղաքական դաշտը: Մենք պետք է համոզված լինենք, որ մենք ենք որոշողը: Որոշումը լինում է մեր երկրի ներսում, ընտրությունների միջոցով:

– Ի՞նչ եք կարծում, երբ արդեն ֆինանսավորումն էլ լինի նրանց կողմից, արևմուտքը կկանգնի՞ ընդդիմության թիկունքին և այլևս աչք չի՞ փակի ընտրական կեղծիքների վրա:

– Նախ, եթե այդ սարքավորումները բերվեն, նույնականացման քարտերը հասցնեն բաժանել ժողովրդին, ուղղակի կեղծելու հնարավորությունը լրջագույնս կնվազի: Ի վերջո, մաքրվելու են նաև ցուցակները:

Այս ամենը կարող է շանս ընձեռել մեր երկրին, որ իրականացվեն արդար ընտրություններ: Այլ հարց է` այդ շանսը մենք կօգտագործե՞նք, թե` ոչ: Բայց ինչ էլ լինի, ցանկացած դեպքում այս նոր նախաձեռնությունները` ընտրական պրոցեսի տեսագրումը, նույնականացման քարտերի ներդրումը, ցուցակների մաքրումն ու հրապարակումը ինքնաբերաբար կհանգեցնեն դրական տեղաշարժերի` առավել թափանցիկ դարձնելով ընտրական գործընթացը:

Իսկ կլինե՞ն խախտումներ, թե` ոչ: Ես համոզված եմ, որ այնուամենայնիվ կլինեն: Պարզապես մենք խախտումների մի մասը տվյալ քայլերով կչեզոքացնենք:

Գոհար Սարդարյան

Армянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Конференция «Комитета по защите Армянской Апостольской Церкви и христианства» в Братиславе Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис Олимпиады«Если ты не можешь защитить границы своей страны — не перекладывай эту проблему на других»: Айк Наапетян — Пашиняну Пашинян, изменив внешний стратегический курс страны с России на Запад, разрушил нашу систему безопасности — Суренянц Встреча с наследием: визит в Дом музей КомитасаIdram и WeChat Pay запускают стратегическое партнерство в АрменииPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийИзвестные политики и эксперты обсудили новые вызовы безопасности Армении. Новый уникальный интерактивный формат круглого стола. Имена победителей третьего тура конкурса Junius известныКинопоказ «Вазген. Последний полководец» в День АрмииВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»TRIPP — это большая авантюра и договоренность за спиной Армении. С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираИстинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении Память, которая объединяет: Евразия в центре акции «БлокАда 872»ЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыДоктрина «Западного Азербайджана», по сути, совпадает с навязываемой властями концепцией «Четвёртой Республики» Армения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих местПредставители МИД Армении и Литвы обсудили события на Южном КавказеНа сегодняшний день в Арцахе тоже всё спокойно,но без армян!Желание Азербайджана сделать Армению вассалом турецкого мира. Мы- воины нашего Отечества, и наш долг — обеспечивать безопасность нашего народа и могущество Армении Заместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофе