Թրամփը Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն առաջարկել Է Այովայի նահանգապետին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնն առաջարկել Է Այովայի նահանգի նահանգապետ Թերի Բրենսթեդին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել են ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները՝ հղում անելով իրենց աղբյուրներին, այդ թվում՝ Bloomberg գոր ծակալությունը եւ Fox News հեռուստաընկերությունը, որոնք պատմել են հանրապետականի հետ նահանգապետի հանդիպման մասին, որը կայացել Է Նյու Յորքի «Trump Tower» երկնաքերում Թրամփի կենտրոնակայանում:
«Երեք անձանցից ստացված տեղեկությունների համաձայն, որոնք ցանկացել են պահպանել գաղտնիությունը, Բրենսթեդը, որը Հանրապետական կուսակցության անդամ Է, ընդունել Է Թրամփի առաջարկը»,-նշել Է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով, Այովայի նահանգապետը «ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի վաղեմի ընկերն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



