Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ վարորդը մահացել է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 04.20-ին տեղեկատվություն է ստացվել որ, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Passat» մակնիշի 34 NU 515 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել Թումանյանի այգում՝ աստիճանահարթակի վրա. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդ 29-ամյա Մայիս Կ.-ի դին, իսկ ուղևոր 27-ամյա Գրիգոր Կ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ նրանք հորեղբոր որդիներ են:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



