Իրաք ներխուժելիս ԱՄՆ-ի սխալները ԻՊ-ի առաջացման պատճառներից մեկն Էին. Օբամա
МЕЖДУНАРОДНОЕԻրաքում ռազմական գործողության իրականացման ընթացքում ԱՄՆ-ի թույլ տված սխալները դարձան «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հայտնվելու պատճառներից մեկը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին այս մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբա ման՝ Ֆլորիդայի նահանգում ելույթ ունենալով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակետում: Նրա ելույթի տեսագրությունը հրապարակված Է Սպիտակ տան կայքում:
«Մենք հրաժարվեցինք կրկնել 2003 թվականի ներխուժման որոշ սխալներ, որոնք հենց սկզբից նպաստեցին կազմակերպության ծավալմանը, որը հայտնի դարձավ որպես «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական Պետություն (ԻԼԻՊ)»,- նշել Է Օբաման:
Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել Է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան արդեն ավելի քան 16 հազար ավիահարվածներ Է հասցրել ահաբեկիչներին, իսկ ԻՊ-ն կորցրել Է իր վերահսկած տարածքների ավելի քան կեսը: «Վերջին հաշվով, ԻՊ-ի մեջքը կջարդվի»,- հայտարարել Է Օբաման: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել Է, որ Մերձավոր Արեւելքում ծայրահեղականության դեմ պայքարը կարող Է ձգձգվել մի քանի սերունդ:



