Ադրբեջանի քաղաքացին ինքնահրկիզվել է սեփական տանը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի Աբշերոնի շրջանի բնակիչ 1959 թվականին ծնված Աքբար Ալիեւը ինքնահրկիզման միջոցով վերջ է տվել կյանքին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
57-ամյա տղամարդը ինքնասպանությունը գործել է Աբշերոնի շրջանի Դիգահ ավանում գտնվող իր տանը, որտեղ ապրել է ընտանիքի անդամների հետ:
Աքբար Ալիեւը նախկինում ազատազրկված է եղել:
Ինքնասպանության պատճառները հայտնի չեն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ինքնասպանություն է տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Ինքնասպան է եղել Բաքվի 19-ամյա բնակիչ Չերքեզ Մուրադովը
Ադրբեջանի ներքին գործորի նախարարության անվտանգության վարչության հրապարակած վիճակագրության համաձայն` 2016 թվականի ընթացքում ինքնասպանության հատկանիշներով հարուցվել է 500 քրեական գործ:
Ադրբեջանում ինքնասպանությունների տարիքը սրընթաց երիտասարդանում է մանկական հոգեբույք Նարմինա Հաջիեւայի խոսքերով` վերջին 10-20 տարիներին Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15-16 անգամ աճել է:
Ադրբեջանական հոգեբանների կարծիքով ինքնասպանությունների թվի մեծացման պատճառը կապված է նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացման հետ: Մասնավորապես, այդ երկրում ինքնասպանությունները հաճախակիացել են տնտեսական ճգնաժամի ֆոնին մարդկանց ունեցած վարկային պարտքերի պատճառով:



