Մերկելը աշխարհակարգի վերանայման անհրաժեշտություն է տեսնում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում, որը պետք Է նրան վերահաստատի կուսակցության առաջնորդի պաշտոնում, հայտարարել Է, որ սիրիական Հալեպի բնակիչների համար մարդասիրական միջանցքները պետք Է բացվեն հնարավորինս շուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խայտառակություն Է, որ մեզ դեռեւս չի հաջողվել հումանիտար միջանցքներ բացել Հալեպի համար: Մենք պետք Է պայքարենք դրա համար»,-ասել Է նա:
Կանցլերը նաեւ համոզված Է, որ միջազգային բոլոր հանգուցային խաղորդները պետք Է համատեղ պայքարեն ահաբեկչության դեմ: «Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, եւ դա հատկապես սուր Է զգացվում ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո, երբ անհրաժեշտ Է աշխարհակարգի վերանայում, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայում,-հավելել Է նա:-Իսլամական ահաբեկչության ասիմետրիկ սպառնալիքների դեմ պայքարը պետք Է մղվի բոլոր խաղորդների մասնակցությամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



