Օլանդի վարկանիշը 13 տոկոսով աճել Է երկրորդ ժամկետով չառաջադրվելու որոշումից հետո
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի ժողովրդականության վարկանիշն սկսել Է աճել նրա այն հայտարարությունից հետո, որ ինքը չի մասնակցելու 2017 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները:
Այսպես, Օլանդի այդ հայտարարությունից հետո նրա վարկանիշն աճել Է 13 տոկոսով: Այսպիսով, հարցման արդյունքների համաձայն, այժմ հարցվածների 29 տոկոսն Է դրական գնահատում երկրի նախագահի գործունեությունը: Ֆրանսիական ԶԼՄ-ները նշում են, որ սա նրա ամենաբարձր վարկանիշն Է 2013 թվականի հոկտեմբերից ի վեր:
Բացի այդ, հարցման մասնակիցների մեծամասնությունը (55 տոկոսը) կարծում Է, որ Օլանդը վարում Է Ֆրանսիայի շահերը պաշտպանող արտաքին քաղաքականություն:
Հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 2-3-ին: Դրան մասնակցել Է 983 մարդ:
Անցած շաբաթ Օլանդը հայտարարել Էր, որ իր թեկնածությունը չի առաջադրելու 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



