Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իտալիան դեմ կանգնեց Բրյուսելին

МЕЖДУНАРОДНОЕ
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է իր պարտությունը Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում և, նախնական խոստման համաձայն, հայտարարել իր հրաժարականի մասին: Ակնհայտորեն, վարչապետը նման արդյունք չէր սպասում, որովհետև նախ՝ խորհրդարանն էր հավանություն տվել առաջարկին, ապա նաև՝ լուրջ աշխատանք էր տարվել հանրության հետ, որպեսզի նա հավատ ներշնչեր իշխանության կենտրոնացման, քաղաքական կայունության և Իտալիայի ծաղկուն եվրոպական ապագայի՝ վարչապետական տեսլականին: Ու չնայած վերջին խոսքը նախագահինն է, որը կարող է չհաստատել վարչապետի հրաժարականը, ակնհայտ է, որ Ֆլորենցիայի նախկին քաղաքագլուխն իր դիրքերը կզիջի ընդդիմությանը, որին արդեն կոչ է արել հակաառաջարկներ ներկայացնել երկրի զարգացման համար:
 
Իհարկե, առաջին հայացքից թվում է՝ խոսքը սովորական խորհրդարանական բարեփոխումների մասին է, որովհետև նույնիսկ միջազգային առաջատար մեդիան հիմնականում այդ լույսի ներքո է ներկայացնում սահմանադրական հանրաքվեն՝ փոխանցելով, թե վարչապետը կամենում էր կրճատել սենատորների թիվն ու նրանց լիազորությունները, ավելի ներկայացուցչական դարձնել հանրային նախաձեռնությամբ խորհրդարան ներկայացվող օրինագծերը և այլն, բայց ակնհայտ է, որ տապալվել է երկրի զարգացման մի ամբողջ հայեցակարգ: Ընդ որում՝ չի բացառվում, որ ընդդիմությունն օգտվեց վարչապետի՝ Բրյուսելի միգրանտային քաղաքականության հավանությունից, և այժմ էլ իտալական բրեքսիթի է պատրաստում նրան: Մինչդեռ Մատեո Ռենցին, իմ տպավորությամբ, կամենում էր փոխել անընդհատ քաղաքական ցնցումների և փոփոխվող կառավարությունների միջով անցնող դրությունը և չափից ավելի իշխանություն ունեցող տեղական մարմիններին, որոնք առանձին դեպքերում ուղղակի կենտրոնախույս էին դարձել, դարձյալ միավորել երկրի զարգացման ընդհանուր տեսլականով:
 
 
Եթե հարցին այսպես ենք նայում, իհարկե, Սենատի վերին պալատի կազմը հարկ է, որ կրճատվեր, և խնդիրը միայն պետական միջոցների արդյունավետ կառավարումը չէ. Երկրորդ համաշխարհայինից հետո ընդունված Սահմանադրությամբ այստեղ այնպիսի խճճված պրոցեդուրա է նախատեսված օրենքների ընդունման համար, վերին–ներքին պալատների աստիճաններին այնքան ժամանակ է վատնվում, որ իսկապես կարիք կար այդ ամենը կարգի բերել: Ինչ վերաբերում է ընդդիմության առանձին ներկայացուցիչների և որոշ փորձագետների պնդմանը, թե նախաձեռնությունը հակասում էր տեղական իշխանությանը լայն լիազորություններ տրամադրելու եվրոպական տրամաբանությանը, որ կենտրոնական իշխանությունն, իբր, նրանց ձեռնասուն էր դարձնում, սա իսկական պոպուլիզմ է, որովհետև նոր Սահմանադրությամբ բոլոր շրջանների, ինչպես նաև խոշոր քաղաքների ղեկավարները, ավտոմատ կերպով էին դառնում սենատորներ և այլևս լոբբիզմի կարիք չէին ունենում: Այնպես, որ՝ ընդդիմության, այդ թվում՝ նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիի հայտարարությունը, թե Ռենցին կամենում է ուզուրպացնել իշխանությունը, լուրջ չէ:
 
 
Իհարկե, գուցե խնդիր կա այն առումով, որ ինչպես որոշ փորձագետներ են նշում՝ միանգամից չորս հարց մի հանրաքվեի մեջ տեղավորելը սխալ որոշում էր կամ առանձին պարբերություններ լավ չեն ձևակերպված, բայց օրինագիծը երկու տարի քննարկվում էր՝ կարող էին նաև համաձայնության գալ: Ինչ վերաբերում է Բրյուսելի դուդուկի տակ պարելու մեղադրանքներին՝ շատ են դեպքերը, երբ Ռենցին դեմ է կանգնել: Օրինակ՝ ԵՄ բյուջեին դեմ քվեարկելով: Այլ բան է, որ իտալացիներին անհրաժեշտ էր ավելի լավ ճանաչել, և, այո՛, Օբամայի, Մերկելի ու մյուսների ջերմեռանդ քարոզչությունը անթաքույց թշնամանքով ընդունվեց երկրում: Ինչպիսի քաղաքական հետևանքներով, որովհետև հիմա նաև արտահերթ ընտրություններ կլինեն, դեռ վաղ է ասել: Բայց ֆինանսական շուկան արդեն բացասական միտումներով է արձագանքել կատարվողին ...
Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев