Ереван, 18.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Երիտասարդ տարիները հիշելիս Յոժի մոտ տրամադրության անկում է լինում

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է դերասան Սերգեյ Դանիելյանը` Յոժը.
 
– Արվեստագետ Սերգեյ Դանիելյանն այսօր ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում:
 
– Ներկայացումներ եմ խաղում, եթեր եմ վարում: Այդքան բան:
 
– Իսկ կա՞ քո արվեստի ընկալումը հասարակության մեջ. գո՞հ ես:
 
– Իհարկե: Փառք Աստծո: Ես իմ հանդիսատեսին ստեղծել եմ, նորմալ գալիս են ներկայացումների և գոհ են մնում: Կան և որ չեն գալիս. Աստված իրենց հետ:
 
– Իսկ դու ի՞նչ ես ասում մարդկանց:
 
–Ես խոսում եմ կենցաղից, խոսում եմ ճաշակից, իմ մտքերն եմ կիսում իրենց հետ:
 
– Իսկ քո ասածը ինչո՞վ է առանձնահատուկ: Նոր բան պետք է ասի՞, թե` չէ, ամեն արվեստագետ: Ժխտի հինը, նորը բերի:
 
– Ես` որպես արվեստագետ Հովհաննես Թումանյանը չեմ, որ նոր բան ասեմ: Ես ապրում եմ իմ բավականին հետաքրքիր ու աշխույժ կյանքով: Այդ կյանքի մի մասը թատրոնն է, որի միջոցով իմ խոսքը կիսում եմ հանդիսատեսի հետ, որը նրան հետաքրքիր է և լսում ու ընդունում է:
 
– Իսկ ինչ–որ բան կա՞, որ ժխտում ես մեր հասարակության մեջ, մեր մեջ: Ի՞նչը քեզ դուր չի գալիս:
 
– Շատ բան դուր չի գալիս: Անճաշակությունը դուր չի գալիս: Չնայած` ճաշակին ընկեր չկա: Նյութապաշտություն չեմ սիրում. մարդու համար առաջին տեղում չի կարող նյութը լինել: Բայց չեմ կարծում, թե նոր բան եմ ասում. թե դրանք մյուսներին դուր են գալիս:
 
– Ինչպե՞ս. նյութապաշտությո՞ւնը ուրիշներին դուր չի գալիս… Կան մարդիկ, որ նյութով են ապրում:
 
– Ես նկատի ունեմ, որ նման ակնհայտ երևույթները խանգարում են ապրել: Դե, նյութին տրվելն էլ է խանգարում մարդուն:
 
– Բայց դա իրենք գիտակցու՞մ են:
 
– Բնակչության 90%–ն ամեոբայի ուղեղ ունեն. ո՞նց գիտակցեն: Հուսամ, որ իմ հանդիսատեսի` ինձ լսող մարդկանց ուղեղի բջիջները մի քիչ ավելի շատ են:
 
– Քո գործերը միայն դո՞ւ ես բեմադրում, թե ուրիշ բեմադրողների էլ են հետաքրքրում:
 
– Նախկինում, երբ խաղում էի կոլեկտիվ թատրոնում, ուրիշներին էլ էին հետաքրքրում: Իհարկե, լավ ռեժիսորներ, լավ ուսուցիչներ եմ ունեցել: Բայց հետո առանձնացա ու սկսեցի անել միայն այն, ինչ ես եմ ուզում:
 
– Դու ամեոբայի ուղեղից ես խոսում: Բայց ամեոբայի ուղեղ ունենալով ապրելը հեշտ է. ինչո՞ւ մարդիկ իրենց կյանքը չհեշտացնեն:
 
– Ես չեմ ասում, թե իրենք երջանիկ չեն: Ես նրանց չեմ էլ նախատում: Իհարկե, այդպես ավելի հեշտ է: Հեշտ է միայն` սնվել, բազմանալ ու արտաթորել: Բայց նա, ով այդ երեք ֆունկցիայից քիչ ավելի բան է ուզում իր կյանքից, նրան արդեն ուրիշ բաներ էլ են հետաքրքրում, և մի քիչ ավելի դժվար է:
 
– Դու գիրք ունե՞ս, որտեղ համահավաք լինեն քո գործերը:
 
– Չէ, հիմա հո գրքի դար չէ: Եթե առաջ պետք է գրեիր, հանձնեիր թղթին, որ հետո կարդային, հիմա այդպիսի բան չկա: Յուրաքանչյուր ներկայացում, յուրաքանչյուր ասված խոսք, ինտերնետ կա, կարելի է հանձնել նրան, ու 300 տարի հետո կբացեն–կնայեն:
 
 
– Իսկ արագության մեջ որակը չի՞ կորչում:
 
– Չգիտեմ: Ես տասը տարվա մեջ ստեղծել եմ հինգ ներկայացում: Հիմա երկու տարի է, ինչ փորձում եմ ծննդաբերել. մի բան կա` ուզում եմ հանձնեմ թղթին ու անգիր անեմ` դուրս գամ բեմ: Ու ոչ մի կերպ չեմ կարողանում: Որովհետև շատ բարդ է:
 
Ինչ վերաբերում է արագության վերաբերյալ քո ասածին, ի՞նչ կարող ենք անել. հիմա մեր կյանքը սա է: Այն ֆաստֆուդային, կլիպային մի բան է: Եվ շատ դժվար է որակով բան ստեղծելը: Բայց էլի ստեղծվում է: Սպառողները հնարավորություն ունեն ամեն ինչ գտնել. և լավը, և վատը, և որակովը, և անորակը, և արագը, և դանդաղը: Էդ մենք ժամանակին ընտրության հնարավորություն չունեինք ու միայն Դոստոևսկի էինք կարդում: Անգամ էդ գրականությունն էլ զտվեց. Բուլգակով կարդացողին կոխում էին բանտ: Հիմա բաց է ինֆորմացիան. ինչ ուզում ես` կարդա:
 
– Աջաբսանդա՞լ:
 
– Եթե քո ներսում աջաբսանդալ է, այնտեղից աջաբսանդալը կվերցնես: Մյուսը` մեկ այլ բան կվերցնի:
 
– Համենայն դեպս, այս ժամանակները քեզ դուր են գալիս:
 
– Շատ են դուր գալիս: Եվ չէի ուզի երիտասարդ լինել: Շատ բարդ եմ ապրել այդ ժամանակվա իմ կյանքը: Հնարավոր է ֆինանսական խնդիրներ չեն եղել. մաման–պապան էին պահում, լավ կրթություն եմ ստացել, գնում էինք ծով` հանգստանալու: Բայց անգամ այն փողոցով անցնել չեմ ուզում, որտեղ մեծացել եմ: Մի տեսակ тоска էր: Մարդ կա` սիրում է հիշել պատանեկությունը: Ինձ մոտ, հակառակը, հիշելիս միանգամից տրամադրության անկում է լինում: Ես չեմ ուզում վերադառնալ. չեմ ուզում երիտասարդ լինել ու մի հատ նորից ապրել կյանքս:
 
– Հազիվ էսքան եկել եմ` էլ ո՞ւր հետ գնամ:
 
– Հա, հազիվ էսքան եկել եմ. կրթություն ստացել եմ, բանակ գնացել–եկել եմ, էրեխեքին ծնել եմ, էլ ի՞նչ անեմ, որ երջանիկ ապրեմ:
 
Գոհար Սարդարյան
Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых