Հայաստանի ռուսական ռազմակայանում պարապմունքներ են անցկացվել 1988-ի երկրաշարժի տարելիցի նախօրեին
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում զինվորական ծառայության վետերան պահեստի գնդապետ Միխայիլ Պիտոմցեւը հասարակական-պետական պատրաստության պարապմունքներ Է անցկացրել նոր ժամանած զինծառայողների հետ: Միջոցառումը կայացել Է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 28-րդ տարելիցի նախաշեմին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Միխայիլ Պիտոմցեւը միավորման թանգարանի այն սահում, որտեղ զետեղված Է 1988 թվականի երկրաշարժին նվիրված ցուցադրանքը, նորակոչիկներին պատմել Է աղետալի ողբերգության առաջին րոպեների մասին, ողբերգություն, որ տեղի ունեցավ հանրապետության հյուսիսարեւմտյան մասում եւ հանգեցրեց ընդգրկուն ավերածությունների եւ բազմաթիվ մարդկային զոհերի: Պատմել Է այն մասին, թե ինչպես Է Գյումրիի տարբեր վայրերում գտել իր ընտանիքը՝ հրաշքով ող ջ մնացած կնոջը եւ յոթնամյա որդուն: Պատմել Է ողջ մնացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ տեղացի բնակիչների որոնման, օգնության ցուցաբերման եւ տարահանման, զոհվածներին հուղարկավորելու միջոցառումների մասին: Տվել Է արտակարգ իրավիճակներում գործելու հանձնարարականներ:
«Արիության դասի» ավարտից հետո պահեստի գնդապետ Պիտոմցեւը, անձնակազմի հետ աշխատանքի գծով բաժնի սպաները ռուսական ռազմակայանի ավելի քան 500 զինծառայողների հետ «Մեծ ամրոց» զինվորական ավանի տարածքում գտնվող «Մարտական փառքի» հուշահամալիրում ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետեւանքով զոհված զինվորների եւ նրանց ընտանիքների անդամների հուշակոթողի մոտ:



