ՄԱԳԱՏԷ-ի անդամները միջուկային անվտանգության հռչակագիր են ընդունել
ОБЩЕСТВОԱտոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ պետությունները խոստացել են աշխարհում միջուկային անվտանգության ամրապնդման հասնել միջուկային եւ ճառագայթաակտիվ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ակտիվացման միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:
Սույն պարտավորությունները նրանք ամրագրել են ամբողջ աշխարհում միջուկային անվտանգության ռեժիմի ամրապնդման վերաբերյալ դեկտեմբերի 5-ին Վիեննայում ընդունված նախարարական հռչակագրում:
«Ահաբեկիչները եւ հանցագործները կփորձեն օգտվել միջուկային անվտանգության համաշխարհային համակարգի ցանկացած թերությունից: Եվ ցանկացած երկիր կարող Է հարձակման օբյեկտ դառնալ: Ահա թե ինչու Է միջազգային արդյունավետ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով պատվիրակների առջեւ:
«Չափազանց կարեւոր Է պահպանել զգոնությունն այն պայմաններում, երբ միջուկային սպառնալիքն ավելի ու ավելի նոր ձեւեր Է ընդունում»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



