Թուրքիան հետախուզական արբանյակ է արձակել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան արձակել է Göktürk-1 հետախուզական արբանյակը։ Այն արձակվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։
Տեսակոնֆերենցիայի ռեժիմում հեռարձակմանը հետեւում էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ «Այս արբանյակը շատ կարեւոր է մեր զինված ուժերի համար։ Այսօրվա դրությամբ սա տեխնոլոգիապես ամենազարգացած արբանյակն է։ Բարի ճանապարհ»,- ասել է նա։
Göktürk-1 արբանյակը Թուրքիայի ԶՈւ-երին ապահովելու է Երկրի մակերեսի բարձր թողունակության լուսանկարներով։ Երկրի շուրջ արբանյակի պտույտը 90 րոպե է տեւելու։ Այն Երկիր է ուղարկելու տարեկան 60 հազար լուսանկար։ Արբանյակի ստեղծման աշխատանքներին որպես կապալառուներ մասնակցել են իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



