Քենիայում հոգեբուժարանից ավելի քան հարյուր հիվանդ է փախել
МЕЖДУНАРОДНОЕՔենիայում հոգեբուժարանից ավելի քան հարյուր հիվանդ է փախել՝ օգտվելով բողոքի ակցիային մասնակցող բժիշկների բացակայությունից։
«Ֆրանս փրես» գործակալության փոխանցմամբ ոստիկանությանը հաջողվել է բռնել մի քանի տասնյակ մարդու ։ Համացանցում հայտնված տեսահոլովակներում երեւում է, թե ինչպես են կլինիկայի հիվանդները փախչում՝ ցատկելով հիվանդանոցի պատի վրայից։ Ոստիկանությունը փախստակներին որոնելու գործողություն է սկսել։
Քենիայում դեկտեմբերի 5-ին բժիշկների, դեղագործների, ատամնաբույժների, ցածր աշխատավարձերի ու աշխատանքի անբավարար պայմանների դեմ բողոքողների ակցիա էր անցկացվում։ Գործակալության տվյալներով ակցիային մասնակցել է մոտ 5 հազար մարդ։ Մինչ այդ հայտնել էին, որ Նայրոբիում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



