Բելգիայի դատախազությունը պահանջում է 30 տարով ազատազրկել թուրք միլիարդատիրոջ սպանության մեջ մեղադրվող քրդուհուն
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայում դատախազությունը պահանջում է 30 տարվա ազատազրկման դատապարտել Թուրքիայի՝ քրդական ծագումով քաղաքացի Ֆահրիյե Էրդալին, որին կասկածում են 1996-ին թուրք միլիարդատեր Օզդեմիր Սաբանջիին սպանելու մեջ։
Anadolu-ի փոխանցմամբ բելգիական Բրյուգգե քաղաքի դատարանը ավելի վաղ հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել Էրդալին ու որոշել դատավարությունը Բելգիայում իրականացնել։ Էրդալն ինքը արդարադատությունից թաքնվում է։ Նրա փաստաբանը հրաժարվել է պաշտպանությունից, իսկ պետությունը դեռ ուրիշ փաստաբան չի նշանակել, այնպես որ Էրդալին դատարանում ոչ ոք չի պաշտպանել։
Սաբանջին ու նրա երկու աշխատակիցները սպանվել են 1996-ի հունվարին Ստամբուլում՝ Թուրքիայում արգելված «Հեղափոխական ժողովրդական- ազատագրական կուսակցություն՝ ճակատ» ձախ ծայրահեղական խմբավորման անդամների կողմից։ Այս հանցագործության մեջ մեղադրվողներից մեկին՝ Էրդալին հաջողվել է Հունաստան փախչել, այնտեղից էլ՝ Բելգիա։



