Սիրտն ազատագրվել է «ԻՊ»-ի ճիրաններից
МЕЖДУНАРОДНОЕԼիբիայի իշխանամետ ուժերը վերահսկողություն են հաստատել լիբիական Սիրտ քաղաքի վրա, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ Սիրտը Լիբիայի վերջին խոշոր քաղաքն էր, որը վերահսկելում էին ծայրահեղ իսլամիստները: Տասնյակ գրոհայիններ հանձնվել են՝ գերի ընկնելով:
Լիբիայի Ազգային միաբանության կառավարությունը դեռ 2016 թվականի մայիսից մեկնարկել էր քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունները, իսկ օգոստոսից լիբիական զորքերին սկսել է աջակցություն ցուցաբերել ԱՄՆ ավիացիան:
Ահաբեկչակիչները օգտագործում էին մահապարտների և դիպուկահարների՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սիրտ քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքում էր գտնվեում 2015 թվականից:



