Իսրայելի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Էրդողանին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումից հետո դեկտեմբերի 5-ին Անկարայում Իսրայելի դեսպան Այթան Նաեհը հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:
Նախքան Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնը ստանձնելը Նաեհը դիվանագիտական առաքելություն էր իրականացնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:
2010 թվականի մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյանկազմում Պաղեստինի Գազայի հատված օժանդակություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա` բեռներիստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով: Հարձակման հետևանքով Նավիվրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան պահանջում էր ԻսրայելիÖ պաշտոնապես ներողություն խնդրել ևփոխհատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվ-ը ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար, երկար ժամանակմերժում էր դա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին:
Երկարատև բանակցություններից հետո Իսրայելը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայիարդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում փոխանցել էր 20 մլնԱՄՆ դոլար:
2016 թվականի հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելել էր Թուրքիա և դա 2010թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո երկու երկրների միջև նախարարի մակարդակով կատարվածառաջին այցն էր:



