ՌԴ-ն պնդելու է, որ ԵԱՏՄ-ում նվազեցվի անմաքս ինտերնետ-առեւտրի շեմը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի իշխանությունները պնդելու են, որ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտասահմանյան ինտերնետ-խանութներից անմաքս ներկրման համար նվազեցվի առաքումների արժեքի շեմը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Անտարակույս, մենք պնդելու ենք, որ Եվրասիական միությունում այն (շեմը – խմբ.) լինի ավելի ցածր»,- դեկտեմբերի 5-ին հայտնել Է նա լրագրողներին Մոսկվայում Մաքսային համաշխարհային կազմակերպության քաղաքական հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում:
Նա նշել Է, որ «անդրսահմանային Էլեկտրոնային առեւտրում մաքսերի հարկման նկատմամբ մոտեցումները պետք Է լինեն ճիշտ այնպիսին, ինչպես եւ սովորական մանրածախ առեւտրում, իսկ այնտեղ ոչ մի կարգի շեմեր չկան»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



