Թուրքիայի վարչապետը մեկնել է Ռուսաստան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով դեկտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այցի շրջանակում Յըլդըրըմը նախ առանձին հանդիպում կունենա Մեդվեդևի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետին կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այցի շրջանակում Յըլդըրըմը կլինի նաև Թաթարստանի մայրաքաղաք Կազանում:
Յըլդըրըմի այցը Ռուսաստան կավարտվի դեկտեմբերի 7-ին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



