ԱՄՆ-ի օդուժի նախարարը Ռուսաստանը համարել է Վաշինգտոնի թիվ 1 սպառնալիքը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հայտարարել Է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ 1 սպառնալիքն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ 1 սպառնալիքն Է: Մենք ունենք մի ամբողջ շարք սպառնալիքներ, բայց Ռուսաստանը միջուկային ասպեկտի պատճառով կարող Է սպառնալիք ներկայացնել մեր գոյությանը»,- ասել Է նա Կալիֆոռնիայում ազգային պաշտպանության հարցերին նվիրված Ռեյգանի համաժողովում Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարը նաեւ «սաստիկ անհանգստացնող» Է համարել ռուսական ինքնաթիռների կողմից ամերիկյան օդանավերի հետապնդման դեպքերը, ինչպես նաեւ ՌԴ-ի գործունեությունը կիբեռտարածությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



