Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ դեկտեմբերի 5-ի համար

ЛАЙФ

Խոյ: Գործերը շատ են, կարևոր է ճիշտ գնահատել իրավիճակը և տեղավորվել ժամանակի մեջ: Ապավինեք ձեր ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի, կհուշի, թե ինչ քայլեր ձեռնարկեք: Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Աշխատանքի հետ կապված որոշ խնդիրներ կքննարկեք: Երկարաժամկետ համագործակցության ծրագրեր կկզմեք: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, ստիպված կլինեք հրաժարվել որոշ ծրագրերից: Երեկոն նվիրեք հանգստին, վերականգնեք ուժերը:

Ցուլ: Այսօր կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ: Գերծանրաբեռնվածության դեպքում անգամ՝ հոգնածություն չեք զգա:Կենսական ներուժը բարձր է: Օգնության ձեռք կմեկնեք բոլոր նրանց, ովքեր ձեր աջակցության կարիքն ունեն: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ: Ղեկավարության, ազդեցիկ մարդկանց հետ փոխհամաձայնության կգաք: Մտերիմների հետ ևս հրաշալի լեզու կգտնեք, կարող եք համատեղ ծրագրեր կազմել, լավ ժամանակ անցկացնել, զվարճանալ:

Երկվորյակ: Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Խեցգետին: Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Առյուծ: Այսօր հեշտությամբ գլուխ կհանեք բոլոր խնդիրներից: Գործընկերների հետ համաձայնության կգաք, կխուսափեք բոլոր այն տարաձայնություններից, որոնք կարող էին խանգարել համատեղ ծրագրերի իրականացմանը: Բարեհաջող օր է այն Կարիճների համար, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, վերջիններս առաջնորդի իրենց կարողությունները դրսևորոլու լավ հնարավորություն կունենան: Գործնական ուղևորությունները հաջող կդասավորվեն: Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք:Նպատակներին հասնելու համար համառություն կպահանջվի: Հնարավոր է դրամական շահույթ, ինչը կուրախացնի: Հաջող գնումներ կկատարեք:

Կույս: Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտը կայուն է: Կարող եք մտորել բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք վերջերս շատ են անհանգստացրել ձեզ: Այսօր դրանք բոլորովին այլ տեսանկյունից կդիտարեք և հետաքրքիր լուծումներ կգտնեք: Այս ժամանակահատվածն առավել նպատակահարմար է նոր ծանոթությունների համար: Օրվա երկրորդ կեսին պատկերը լիովին կփոխվի: Ձեզ միայնակ կզգաք, դատարկության զգացումը չի լքի: Փորձեք հանգստանալ և վերականգնել ուժերը:

Կշեռք: Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք: Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Կարիճ: Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղի արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել ,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ: Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունենք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար:Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա:

Աղեղնավոր: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար: Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է, հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Այծեղջյուր: Օրն առավել բարեհաջող կդասավորվի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր մասնագիտության բերումով մշտապես շփվում են մարդկանց հետ, և նրանց պարտականությունների մեջ է մտնում լավ տպավորություն թողնելը, ինչն էլ այսօր հրաշալի կստացվի: Իմիջի հետ կապված փոփոխությունները հաջող կլինեն, ձեր ընտրած ամենահամարձակ ու անսովոր կերպարն անգամ՝ շրջապատի կողմից հավանության կարժանանա: Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք առնչվել տհաճ, կպչուն անձնավորության հետ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել, ուրախություն պարգևեք ինքներդ ձեզ, գնումներ կատարեք:

Ջրհոս: Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից էլ դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք վնասվածքներ ստանալուց:

Ձկներ: Տարաձայնություններ կծագեն այն մարդկանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Մասնագիտական ոլորտում դժվարությունների կհանդիպեք, որոնք ձեզնից շատ ժամանակ և էներգիա կխլեն, սակայն ի վերջո գործընկերների շնորհիվ կհաղթահարեք դրանք: Գումարային կորուստներ կրելու, կարևոր փաստաթղթեր կորցնելու վտանգը մեծ է: Զգացմունքային դաշտն անկայուն է, հույզերը կարող են խանգարել ձեզ: Փորձեք հանգստություն պահպանել, կողմնորոշվել ձեր զգացմունքների մեջ, ապագայի շուրջ ծրագրեր կազմելիս հետևեք սառնասիրտ մարդկանց խորհուրդներին: 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян