Ինձ հարցրեցին՝ կարո՞ղ եք խաշի պրագնոզ տալ. Շաբաթի հյուրը «եղանակի արքա» Գագիկ Սուրենյանն է (ֆոտոշարք, տեսանյութ)
ВИДЕОShabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը, այս անգամ ներկայացնում ենք ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, «եղանակի արքա» Գագիկ Սուրենյանին:
- Պարո՛ն Սուրենյան, Ձեր ղեկավարները խանդու՞մ են Ձեր հրապարակային աշխատանքի հաջողությանը, մանավանդ, երբ Դուք դարձել եք եղանակային կանխատեսումների միանձնյա աստղը:
-Կոնկրետ իմ ղեկավարը շատ դրական է վերաբերվում, երբ երիտասարդ կադրերն, այսպես ասած, իր աչքի առջև աճում են: Նա դա համարում է իր, համակարգի և ամբողջ նախարարության հաջողությունը: Խանդի մասին խոսք լինել չի կարող, քանի որ նա գտնում է, որ ոլորտը պետք է ներկայացնի այն մարդը, ով ընդունված է ժողովրդի կողմից, հարգանք և իր տված տեղեկատվության նկատմամբ հավատ է ներշնչում մարդկանց: Այսքան տարիների ընթացքում իմ ղեկավարների կողմից զգացել եմ միայն դրական վերաբերմունք, ինձ անընդհատ առաջ մղելու ցանկություն: Մենք՝ ես և իմ ղեկավար պարոն Վարդանյանը ( խմբ. ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լևոն Վարդանյան), միասին աշխատում ենք արդեն 15 տարի:
-Կարո՞ղ եք բացատրել ինչպես էր լինում, որ ընդդիմության մեծ հանրահավաքների ժամանակ միշտ առատ տեղումներ էին լինում:
-Երևի ընդդիմադիրները բախտ չունեն, որովհետև այլ կերպ չեմ կարող բացատրել այդ երևույթը (ծիծաղում է): Երևի զուգադիպել է: Անկեղծ ասած, ես այդպիսի վիճակագրություն չեմ էլ անցկացրել, որ պարզեմ` ընդդիմադիրների հավաքների ժամանակ տեղումներ լինո՞ւմ են թե ոչ, ուղղակի մարդիկ նկատել են, և ես սկսեցի ուշադրություն դարձնել դրան, երբ սկսեցին խոսել այդ մասին:

-Ըստ Ձեզ Հայաստանում քաղաքական նպատակներով որևէ մեկը միջամտում է եղանակային երևույթներին:
Շարունակությունը այստեղ:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



