Քերին Իսրայելին պաղեստինյան հակամարտության կարգավորման կոչ է արել
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի և արաբական պետությունների միջև խաղաղության հաստատումը պաղեստինյան խնդրի կարգավորման անբաժանելի մասն է կազմում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղություն չի լինի առանց պաղեստինյան հարցի կարգավորման: Բոլորը պետք է հասկանան դա», -ասել է Քերին` ելույթ ունենալով Մերձավոր արևելքի հարցերով վաշինգտոնյան ինստիտուտում: Նրա խոսքով` «դա է դաժան իրականությունը»:
Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը, «Իսրայելը և նրա ղեկավարությունը պետք է կատարեն հիմնական ընտրությունը»:
«Կամ կշարունակեք բնակավայրեր կառուցել պաղեստինյան տարածքներում կամ կընտրեք երկու պետություններ` Իսրայել և Պաղեստին ստեղծելու տարբերակը», - ասել է Քերին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



