Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին
ИНТЕРВЬЮ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Դրա վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին:
Այսօր տեղի ունեցած դատական նիստը դատավոր Ալեքսանդր Ազարյանը հետաձգեց՝ նշելով, որ չի կարող որոշում հրապարակել, քանի որ վատառողջ է: Նշենք, որ այսօրվա դատական նիստին Բաղդասարյանի պաշտպանությունն իրականացնելու համար ներկայացած փաստաբանների թիվն ավելացել էր:
Դատարան էր ներկայացել նաև Փաստաբանների պալատի կողմից նշանակված փաստաբան Գևորգ Մկրտչյանը:
Past.am-ի հետ զրույցում վերջինս նշեց. «Մենք ամբողջությամբ միանում ենք բողոքին, քանի որ բողոքում առկա են դրա համար առկա բոլո իրավական հիմքերը»,- ասաց Մկրտչյանը:
Մեր հարցին, այսինքն Մկրտչյանը գտնում է, որ Բաղդասարյանն իր իրավասությունների շրջանակում է գործել, փաստաբանը պատասխանեց, որ Բաղդասարյանի գործողությունների փաստով քրեական գործ հարուցելու պատճառ չկար, իսկ եթե հարուցվել է, ապա այն ենթակա է կարճման:
«Իմ կողմից ուսումնասիրված նյութերի արդյունքում ես եկել եմ այն եզրահանգման, որ փաստաբան Նիկոլալ Բաղդասարյանը գործել է օրենքի շրջանակում»,- ասաց Մկրտչյանը:
Արաքս Մամուլյան




















































