Չինաստանում ածխի հանքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի հյուսիսում գտնվող ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի: Այդ մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր 21 զոհի մասին:
Գործակալությունը հիշեցնում է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Չիֆեն քաղաքում Baoma Mining Co Ltd ընկերության հանքում: Վթարի ժամանակ գետնի տակ է եղել 181 հանքափոր, նրանցից 149-ը կարողացել է ինքնուրույն դուրս գալ:
Իշխանությունների տվյալներով՝ դեպքի պատճառը դարձել է գազի պայթյունը:
Փրկարարական գործողությունը շարունակվում է, դրան մասնակցում է 270 ոստիկան և արտակարգ ծառայությունների 120 ներկայացուցիչ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



