Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում սկսել է դիտարկել Ջոն Հանթսմենի թեկնածությունը
МЕЖДУНАРОДНОЕThe Salt Lake Tribune-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղարի պաշտոնում սկսել է դիտարկել նաև Յուտա նահանգի նախկին նահանգապետ, հանրապետական Ջոն Հանթսմենի թեկնածությունը։
Այդ մասին հայտնել են Թրամփի շրջապատում լրատվամիջոցի աղբյուրները։ Նրանց խոսքերով՝ Թրամփն ընդլայնել է պետքարտուղարի պաշտոնում դիտարկվողների ցուցակը, որում մինչ այս ընդգրկվել էին Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին։
Հաղորդվել էր նաև ԿՀՎ նախկին տնօրեն Դևիդ Պետրեուսի թեկնածության դիտարկման մասին։ Այժմ նրանց հավելվել է նաև Ջոն Հանթսմենը։ Հանթսմենն ավելի վաղ աշխատել է Չինաստանում ԱՄՆ դեսպան և տիրապետում է չինարենին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



