Կուբայում կարգել են Ֆիդել Կաստրոյի հուշարձաններ տեղադրելը
ОБЩЕСТВОԱմերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կուբայի իշխանությունները մտադիր են արգելել երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված հուշարձանների կառուցումը։
Այդ մասին հայտարարել է Կուբայի Պետխորհրդի ու Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն։ Նրա խոսքերով՝ Ֆիդել Կաստրոն չի ցանկացել, որ իր անձը դարձնեն պաշտամունք։
Այդպիսով, Կուբայի կառավարությունը հուշարձաններ կառուցելուց բացի, արգելելու է կուբայական հեղափոխության անունով փողոցներ, շինություններ, պարկեր ու հասարակական վայրեր անվանափոխելը։
Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ խորհրդարանի հաջորդ նիստում կներկայացվեն օրենսդրական համապատասխան նախաձեռնություններ՝ ինչը կհամապատասխանի Ֆիդել Կաստրոյի կամքին։
Ֆիդել Կաստրոն նոյեմբերի 25-ին մահացել է 90 տարեկանում։ Կուբայում հայտարարվել է իննօրյա սուգ։ Ֆիդել Կաստրոյին դիակիզել են։ Հրաժեշտի պաշտոնական արարողությունն անցկացվելու է այսօր։



