Ինդոնեզիայում կործանված ինքնաթիռում գտնվել է 13 մարդ
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրում կործանված ոստիկանական ինքնաթիռում գտնվել է 13 մարդ, հաղորդում է ABC News-ը:
Ինքնաթիռը կործանվել է Ինդոնեզիայի նահանգ հանդիսացող Րիաու կղզիների ջրերում` Հարավչինական ծովում:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվել է 8 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 5 անդամ:
Jakarta Post պարբերականի փոխանցմամբ` առնվազն 12 հոգի համարվում է մահացած:
Ռազմածովային բազայի ղեկավար Թանջունք Փինանգ Ս. Իրավանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումից առաջ լսել է հզոր պայթյուն, նստատեղերի մասերն ու մահացած ուղևորների մարմինների մնացորդները հավաքվել են բնակիչների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիայում ռադարների էկրանից ուղևորատար ոչ մեծ ինքնաթիռ է անհետացել։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



