Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Անփոփոխ Պուտինը կամ՝ «Крепкий орешек»

МЕЖДУНАРОДНОЕ
Դեկտեմբերի մեկին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Դաշնային խորհրդի առջև հանդես եկավ ամենամյա զեկույցով, և բնական է, որ ամբողջ աշխարհն ուշի ուշով էր հետևում դրան՝ փորձելով որսալ կրեմլյան նոր քաղաքականության ողջ գունապնակը:
 
Առհասարակ՝ Պուտինի ամենամյա զեկույցները, ինչպես մնացած ուժային կենտրոնների ղեկավարների դեպքում, լայն քննության է ենթարկվում ոչ միայն զուտ իմաստաբանական, ոճական, այլև համեմատական հարթության մեջ: Այլ կերպ ասած՝ փորձագետները դիտարկում են նրա խոսքը ամենատարբեր տեսանկյուններից, համեմատելով տարիների ելույթներն ու համադրելով այն գործողությունները, որոնք հետևել են դրանց՝ տարիների ընթացքում:
 
Այս իմաստով Պուտինի խոսքը բացարձակապես չէր տարբերվում նախորդ ելույթներից. այն դարձյալ գործնական էր, ընդգրկուն, իսկ եթե բաժին առ բաժին դիտարկենք՝ բավական սեղմ: Ոճային առումով միակ տարբերությունը, թերևս, նվազ էմոցիաներն էին, որոնք թեպետ երբեք էլ շատ չեն դրսևորվել ՌԴ նախագահի խոսքում, բայց, այսպես ասած, գեղջկական առանձին արտահայտություններով (мочить в сортире, хомячить և այլն) շատ ավելին են փոխանցել հանրությանը, քան ուրիշ մեկի պաթետիզմը:
Բնականաբար, գործնականության, լակոնիզմի, նվազ էմոցիաների արտահայտումը Պուտինի շուրջ ուժի և կայունության ամենաբանական երաշխավորի կեղծ քողածածկույթ են ստեղծում, և նույնիսկ Արևմուտքում են գտնվում փորձագետներ, որոնք, անկախ հնչող խոսքի ընդունելիության աստիճանից՝ նրան ամենափաստարկող նախագահն են համարում, եթե կարելի է այդպես ասել:
 
Մինչդեռ ուշադիր աչքն անմիջապես կնկատի, որ Պուտինի գործնական փաստարկումը հիմնականում սոֆիզմի կամ հասկացությունների փոխատեղման տիրույթում են դրսևորվում: Օրինակ, վերջին ելույթում Պուտինը հետևյալն ասաց՝ Մեզ անհրաժեշտ է ընդլայնել ժողովրդավարությունը, որպեսզի մարդիկ տեղերում իշխանության հետ իրական կապվածության զգացողություն ունենան, և որպեսզի քաղաքական համակարգն ինքնաբավ, արտաքին շոկերից զերծ լինի...որպեսզի առանձին դուրսպրծուկներ չկարողանան ազդեցություն ունենալ ներքաղաքական պրոցեսների և իշխանության վրա: Ստացվում է՝ ժողովրդավարությունն անհրաժեշտ է ոչ թե այն պատճառով, որ մարդկությունն ավելի լավ բան դեռ չի հորինել հանրության ինքնակազմակերպման համար, այլ որովհետև անհրաժեշտ է իշխանությունն ուժեղացնել՝ այն ազատագրելով դրսի անխուսափելի ազդեցություններից …
 
Սա Պուտինի համար սովորական երևույթ է, բայց մեդիան սրան չափազանց քիչ է անդրադառնում: Այնպես որ, այս անգամ որոշեցինք գնալ ոչ թե տրորված ճանապարհով, (որում, օրինակ, կնշեինք, որ Պուտինն ավելի մեղմ էր տրամադրված դրսի գործընկերների նկատմամբ՝ նրանց թշնամիներ չհամարելով, կամ բարեկամական գործընկերության կոչ էր անում ողջ աշխարհին՝ ՌԴ–ի համար դրա անհրաժեշտությունը կարևորելով, որ այս անգամ Ղրիմի առիթով չհոխորտաց, կամ նախկին թշնամության հետքն էլ չկար կոալիցիայի, Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիայի և մնացած հարցերի հետ կապված, որ պատրաստակամություն դրսևորվեց ռեֆորմների իրականացման հարցում և այլն) այլ փորձեցինք հասկանալ հենց իրեն, իր խոսքի կառուցվածքը: Գոնե ընդհանուր գծերով, իհարկե:
 
 
Իսկ եթե ամփոփենք պարզ կդառնա, որ ոչինչ ուղղակի չի փոխվել: Պուտինը շարունակում է աշխարհին նայել և պրոցեսներն ընկալել այնպիսի հասկացություններով, որով հատուկ ծառայությունների աշխատակիցներն են առաջնորդվում (աշխարհը տոգորված է ռուսական ագրեսիայի և քարոզչության միֆերով, որոնք անհրաժեշտ է ցրել կամ Մոսկվան ուրիշների խորհրդի կարիքը չունի, թույլ չեն տա, որ որեևէ մեկը ոտնահարի իրենց շահերը, պայքար կծավալեն ցանկացած, այդ թվում՝ միջուկային ոտնձգության և ահաբեկչության դեմ, կենտրոնանալ է պետք նախկին ազդեցության գոտիների վրա՝ ստեղծելով նորերը, որպեսզի կայուն միջազգային համակարգ ստեղծվի, անհրաժեշտ է ռեֆորմների գնալ, որովհետև այն մեզ է անհրաժեշտ, բայց նաև պիտի զգուշավոր լինել և այլն), և ցավալի է, որ խոսքը շարունակում է հովանոցի ազդեցություն թողնել, երկրում ավելացնելով մեծապետականության՝ առանց այդ էլ ավելցուկը:
 
Ճիշտ է, Արևմուտքն էլ իր հերթին է մեղավոր սրանում, որովհետև անվերջ դեմոնիզացնելով նրան ավելի վտանգավոր դարձրեց, քան կար, բայց ակնհայտ է, որ մենք, օրինակ, ռուսական հոգու մեծությունն ավելի շատ Չայկովսկու դաշնամուրային կոնցերտում ենք զգում, քան Պուտինի խոսքում և, օրինակ, ՆԱՏՕ–ի գենսեկի հակախոսքում: Համաձայնեք՝ սրանով շատ բան է ասված:
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай