Վորոնեժում բնակվող ոսկեպարցիները օգնում են հայրենի գյուղին
ИНТЕРВЬЮ
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքը դեռևս չլուծված խնդիրներ շատ ունի, բայց գյուղի նորանշանակ համայնքապետ Սերոբ Մախսուդյանը տեսնում է դրանց լուծման ճանապարհը: Past.am-ի հետ զրույցում գյուղապետը նշեց, որ թեև դեռևս համայնքի բյուջե չեն կազմավորել, սակայն գյուղում առկա հիմնական խնդիրների լուծման ուղիները կան:
«Հստակ ծրագիրը չեմ կարող ասել, բայց ջանում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր գյուղի բնակիչները բարեկեցիկ կյանք ունենան: Հենց երեկ էլ ես Վորոնեժում բնակվող մեր հայրենակիցներից՝ ծնունդով ոսկեպարցիների, հազար ԱՄՆ դոլար օգնություն եմ ստացել, և այդ գումարով մտածում ենք գյուղի հանդիսությունների սրահի համար սպասք գնել, քանի որ հարսանյաց արարողությունների համար նորմալ սպասք չկա», – նշեց գյուղապետը:
Նրա խոսքով՝ Վորոնեժի ոսկեպարցիների կողմից դրամական օգնությունը հաճախակի է լինում: Պատմում է, որ այն երկու ամիսների ընթացքում ինչ ինքը ղեկավարում է գյուղը, Ռուսաստանից ուղարկված գումարով 17 տաքացուցիչ սարքեր են գնել դպրոցի և նախակրթարանի համար: Տաքացուցիչների գումարը մոտ մեկ ամիս առաջ ուղարկել են եղբայրներ Ալեքսանդր և Խաչիկ Մախսուդյանները: Վորոնեժաբնակ Յուրիկ Աղբալյանը գնել է համայնքի նախկին ճաշարանի շենքը, հիմնովին վերանորոգել՝ դարձնելով այն հանդիսությունների սրահ և տրամադրել համայնքին:
Գյուղապետի խոսքով՝ այդ գումարները այնքան էլ հեշտ չեն հավաքվում: «Դրսի օգնությունը քանի տարի է կա, բայց պարբերաբար չի եղել՝ մեկ եղել է, մեկ չէ: Բայց էնպես չի, որ էնտեղ գումարները շատ են: Նենց մարդիկ են էդ գումարների հավաքմանը մասնակցում, որ այնտեղ ընդամենը շինարարությամբ են զբաղվում: Երեկ ուղարկված գումարն էլ մոտավորապես 50–100 հոգի միասին հավաքած կլինեն: Հստակ չեմ կարող ասել: Բնականաբար և՛ ես, և՛ բոլոր գյուղացիները երախտապարտ ենք նրանց՝ համայնքին ժամանակ առ ժամանակ օգնություն ցույց տալու համար»,– հավելեց գյուղապետը:
Past.am-ի այն հարցին, թե որն է համայնքի առաջնային խնդիրը, Մախսուդյանը պատասխանեց, որ ունեն ճանապարհների, լուսավորության խնդիր:
«Ճանապարհների հիմնական եզրերի պատերի ամրացման խնդիր կա, որը հնարավոր է լուծենք կա՛մ պետական աջակցությամբ, կա՛մ այլ ծրագրերի միջոցով»,– հավելեց գյուղապետը:
Լիլի ԹԵՎՈՍՅԱՆ





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
4
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
5
Самвел Карапетян: На завтрашнем судебном заседании поймем существует ли справедливость в Армении