«Նորք–Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը
ОБЩЕСТВО2015–ի նոյեմբերի 25–ին ԱԱԾ–ի կողմից վնասազերծված «Նորք–Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը սկսվեց նախատեսվածից շուրջ մեկ ժամ ուշացումով:
Ներկայացվեցին դատարան ուղարկված անձանց գործերը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ:
Գործը քննող Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, թե ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ արտահայտվեցին:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թվականի հունվարի 13–ին՝ ժամը 14:40–ին:
Մեղադրանքով զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը. «Եթե Արցախին և հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իշխանությունը ժողովրդին է պատկանում անհնար է բռնազավթել»:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



