Հայկական և Շվեյցարական Կարմիր Խաչը Շիրակում կիրականացնեն «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը
ОБЩЕСТВОՀայկական Կարմիր Խաչը Շվեյցարական Կարմիր Խաչի հետ համատեղՇիրակի մարզում կիրականացնի «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը:
Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, դեկտեմբերի 2-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, «Հայկական Կարմիր Խաչի» ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանի և «Շվեյցարական Կարմիր Խաչի» Միջազգային համագործակցության Ասիա և Եվրոպա բաժնի ղեկավար Յուրգ Ֆրեյի կողմից ստորագրվել է եռակողմ համագործակցության հուշագիր: Ըստ այդմ, նախատեսվում է համագործակցություն «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի իրականացման համար« որը նախաձեռնել է Հայկական Կարմ իր Խաչը Շվեյցարական Կարմիր Խաչի հետ համատեղ:
Շիրակի մարզապետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպման ժամանակ կարևորելով այսօրինակ ձեռնարկները նշել է, որ «Կարմիր Խաչի» աշխատանքներն այն ոլորտներում են« որտեղ առավել շատ են խոցելի խավերը: «Հետևողական աշխատանքն արդեն արդյունքներ գրանցել է»,- նշել է մարզպետը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
«Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրն ուղղված է տարեցների, հաշմանդամություն կամ քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար սոցիալ - առողջապահական տնային խնամքի մոդելի ներդրմանը, ինչպես նաև համայնքներում ակտիվ ծերացման քարոզչությանը:
Արմենուհի Մխոյան



