Ամերիկյան կամուրջն ինքնուրույն կհավաքի տվյալներ ու կզեկուցի կոնստրուկցիաների վնասվածքի մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Նյու Հեմփշիր ու Մեն նահանգները միացնող կամուրջը, որը կառուցվել է 2013-ին, սարքավորվելու է լրացուցիչ հաղորդիչներով ու հատուկ գեներատորով ՝ ավտոնոմ աշխատանքի համար։ Նոր սենսորների օգնությամբ կամուրջը կկարողանա չափել իր կոնստրուկցիաների լարման ու վիբրացիայի մակարդակը, քամու արագությունը, ջերմաստիճանն ու խոնավությունը։ Ենթադրվում է, որ հավաքելով կամուրջի վիճակի մասին տեղեկություններ՝ հնարավոր կլինի ժամանակին պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնել, ինչի շնորհիվ կամուրջի շահագործման ժամկետը կերկարի, փոխանցում է Popular Mechanics–ը։
Կամուրջը կառուցվել է 2013-ին։ 2015-ին սկսվել է դրա կատարելագործման ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Մայրուղիների դաշնային վարչության դրամաշնորհով։ Կամուրջի վրա տեղադրվելու է 250 հաղորդիչ, որոնք իրական ժամանակում հավաքելու են կամուրջի ու շրջակա միջավայրի մասին տեղեկություններ։
Այս փորձի դրական արդյունքների դեպքում այս մեխանիզմը հետագայում կարող է կիրառվել նաեւ երկրի մյուս կամուրջների վրա։



