Գագիկ Մելիքյանը լքում է Ազգային ժողովը
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Համացանցում, այսպես կոչված, 1000 դրամների տուրքի դեմ արտահայտվողներին տականք անվանած, այնուհետև այդ միտքը այդպես էլ նորմալ չսրբագրած ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ըստ «Փաստի» տեղեկությունների, լքելու է ապագա Ազգային ժողովը:
ՀՀԿ 16–րդ համագումարում Սերժ Սարգսյանը նշեց, որ «Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը: Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



