Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները մեկնել են Լիբանան
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Մևլութ Չավուշօղլուն ժամանել են Լիբանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանք առանձին, ապա եռակողմ հանդիպումներ են ունեցել Լիբանանի արտգործնախարար Ջըբրան Բասիլի հետ, որի ժամանակ քննարկել են Լիբանան տեղափոխված սիրիացի փախստականների վիճակը:
Եռակողմ հանդիպման ավարտին Ջըբրան Բասիլը հայտարարել է, որ Լիբանանը չի պատրաստվում որևէ զիջում կատարել Միջերկրական ծովում բնական գազի իր իրավունքից: Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ են պայմաններ, որպեսզի սիրիացի փախստականները վերադառնան իրենց երկրի ապահով վայրեր:
Հանդիպման ավարտից հետո Շտայնմայերը, ապա նաև Չավուշօղլուն նախագահական պալատում հանդիպել են Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:
Ավելի ուշ սպասվում է նրանց հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի հետ:



